▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԺ-ում պատմական օր է. խորհրդարանն ընտրում է ՀՀ 4-րդ նախագահին

Հայաստանի Ազգային ժողովում, այսօր՝ մարտի 1-ին, պատմական օր է. խորհրդարանն այսօր քննարկում է ՀՀ 4-րդ նախագահի ընտրության հարցը: Հիշեցնենք, որ միակ թեկնածուն իշխող կոալիցիան է ներկայացրել՝ Արմեն Սարգսյանը: Նրա թեկնածությանը քվեարկությունը կկայանա վաղը՝ մարտի 2-ին:

ԱԺ օրակարգում է նաեւ ՍԴ անդամի ընտրության հարցը: Այդ պաշտոնի համար իշխանությունն առաջարկել է Հրայր Թովմասյանի թեկնածությունը:

Հիշեցնենք, որ նախօրեին խորհրդարանում երկու ընտրություն է տեղի ունեցել. նախ ընտրվել են Բարձրագույն դատական խորհրդի 5 անդամները, ապա նաեւ ԱԺ պետաիրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ է ընտրվել Գեւորգ Կոստանյանը՝ այդ պաշտոնում փոխարինելով Հրայր Թովմասյանին:

Ընդհանուր առմամբ, ԱԺ այս քառօրյայում ընդգրկված է 18 հարց:

Հիշեցնենք, որ ԱԺ այս քառօրյայի օրակարգում կան բազմաթիվ օրինագծեր, որոնք պետք է ընդունվեն երկրորդ ընթերցմամբ: Դրանց թվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին, «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին, Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը ժամանակավոր արգելելու մասին օրինագծերը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին