211652_close_icon
views-count1839 դիտում article-date 10:30 23-07-2019

Արցախի ԱԺ ընտրություների մասնակիցների թիվն ուրվագծվում է․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Արցախի Հանրապետության խորհրդարանական ընտրությունների մասնակից քաղաքական ուժերի թիվը, կարծես թե, ուրվագծվում է: Մենք տեղեկացրել էինք, որ ապրիլին նախատեսված է Արցախի նախագահի և խորհրդարանական ընտրությունները, որն արդեն հասցրել է լարվածություն առաջացնել Արցախում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ արդեն որոշված է, որ ԼՂՀ ԱԺ ընտրություններին մասնակցելու են ԼՂՀ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի «Ազատ Հայրենիք» կուսակցությունը, Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը, «Ժողովրդավարություն» կուսակցությունը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի նորաստեղծ «Պահպանողական» կուսակցությունը: Հնարավոր է՝ ընտրություններին մասնակցեն ԼՂՀ ընդդիմադիր ուժերից ևս՝ «Շարժում 88»-ը և Հայկ Խանումյանի ղեկավարած «Վերածնունդ» կուսակցությունները: Արցախում չեն բացառում, որ այս ժամանակահատվածում այլ կուսակցություններ որոշեն մասնակցել խորհրդարանական ընտրություններին: Կարելի է ասել՝ բոլորը սպասում են Սամվել Բաբայանի կողմնակիցների կողմից արդեն ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին հանձնած ստորագրահավաքի արդյունքներին: Արցախում շատ ուժեր կարծում են, որ Բաբայանի ճակատագրի որոշմամբ պարզ կլինի՝ կարելի է արդյոք մասնակցել ընտրությունների, թե ոչ: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց նաև, որ ՀՀ-ում տեղի ունեցած հեղափոխությունից հետո շատ քաղաքական ուժեր ևս այնտեղ փոխել են իրենց տրամադրվածությունը՝ ընտրությունների հետ կապված, բոլորն էլ կարծում են, որ այն անցնելու է այնպես, ինչպես ՀՀ-ում ամիսներ առաջ՝ առանց որևէ լցոնումների կամ արդեն որոշված ելքի: Շատերի կարծիքով՝ դեռ շատ շուտ է հայտարարել ընտրություններին մասնակցելու մասին, քանի որ այս ժամանակահատվածում կարող է իրավիճակ փոխվել: Բայց մեր տեղեկություններով կուսակցություններում վերադասավորում են, հանդիպումներ են լինում տարբեր գյուղերում, քաղաքացիների հետ շփվում են որպեսզի պարզեն տրամադրվածությունը իրենց կուսակցությունների նկատմամբ: Կարճ ասած՝ Արցախում նախընտրական եռուզեռի մեկնարկը տրված է»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր