News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը անձամբ է  Ժակ Շիրակի անվան «Հակամարտությունների կանխարգելման մրցանակը» հանձնել Հրանտ Դինքի կնոջը՝ Ռաքել Դինքին։

Թուրքական Diken-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահը շեշտել է, թե Ռաքել Դինքի ղեկավարած հիմնադրամը մեծ աշխատանք է իրականացրել թուրքական լրատվամիջոցներում ատելության դրսեւորումները բացահայտելու, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը նպաստելու եւ ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության ոլորտում։

Ռաքել Դինքն իր հերթին շեշտել է, որ հիմնադրամը ստեղծվել է Հրանտ Դինքի սպանությունից հետո, երբ ընկերներով որոշում է կայացվել շարունակել Դինքի պայքարը։ «Հիմնադրամի նպատակն է Թուրքիայում գլուխ բարձրացնող խտրականության դեմ պայքարը, երկխոսության եւ խաղաղության լեզուն, տարբեր ինքնություններին միմյանց հետ մերձեցնել եւ պահպանել մշակութային -առանգությունը»,-ասել է Հրանտ Դինքի կինը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ