News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Տաքսի ծառայությունների ոլորտում առկա մրցակցությունը թույլ չի տալիս բարձրացնել ուղեվարձերը, քանի որ դա կարող է դրդել քաղաքացիներին տրանսպորտի ավելի էժան այլընտրանքային տեսակներ ընտրել: Այս մասին հունվարի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Տեղեկացված եւ պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ, տնտեսագետ Բաբկեն Պիպոյանը:
 

Նրա խոսքով՝ հանրապետությունում տաքսու վարորդների թիվը ավելացել է, եւ նրանք լավ հասկանում են, որ ուղեվարձի բարձրացումը կարող է պարզապես հանգեցնել մարդկանց՝ տաքսի ծառայություններից հրաժարվելուն: «Այսինքն, տաքսու վարորդները հասկանում են, որ եթե գները բարձրացնեն, նրանց շահույթը չի բարձրանա, եւ նույնիսկ հակառակը` կնվազի»,- ասաց Պիպոյանը՝ հավելելով, որ քաղաքացիները հնարավորություն չունեն ավելի շատ վճարել կոնկրոտ այս ծառայության համար, հատկապես, երբ կա քաղաքային տրանսպորտ:
 

Միեւնույն ժամանակ, ինչպես նշեց փորձագետը, մատչելի տաքսի ծառայությունների առկայությունը այդքան էլ դրական չէ, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից, քանի որ եթե տաքսին էժան է, ապա քաղաքացիները գումար չեն խնայի եւ ավելի քիչ կօգտվեն հասարակական տրանսպորտից: Սակայն դա ձեռտնու է տաքսու վարորդներին, բայց ոչ հասարակական տրանսպորտի ոլորտում աշխատող մարդկանց, եւ նույնիսկ՝ ուղեւորներին:
 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության...
Ամենաշատ