Իսպանիայում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 4000-ը․ The Local

Իսպանիայում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 4000-ը․ The Local

PanARMENIAN.Net - Իսպանիայում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 4000-ը, երբ մարտի 26-ի դրությամբ մեկ օրում 655 մահվան դեպք է գրանցվել, գրում է The Local-ը։

Մարտի 26-ին այդ երկրի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ մահվան դեպքերի հանրագումարը կազմել է 4089։ Իսպանիայում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 56,188-ի։

Մեկ օրում հիվանդանոցից դուրս է գրվել 1068 մարդ։

Վերջին տվյալներով՝ Իսպանիան գերազանցել է Չիաստանին կորոնավիրոսից մահվան դեպքերի քանակով։

Կորոնավիրուսով վարակվածների հաշվարկով զբաղվող միջազգային հետազոտական ինստիտուտների տվյալներով, աշխարհում վարակվածների ընդհանուր թիվը մարտի 26-ի դրությամբ գերազանցել է 473,000-ը։ Մահացել է ավելի քան 21,000 մարդ, ապաքինվել՝ մոտ 115,000-ը։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---