News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի Պետական սահմանապահ ծառայությունը եւ ոստիկանությունը փորձում են Միխայիլ Սաակաշվիլիին փոխանցել վարչական իրավախախտման մասին արձանագրությունը:

«Նոր ուժերի ռուխ» կուսակցության քաղխորհրդի անդամ Իվան Սլոբոդյանիկին վկայակոչելով՝ «Ուկրաինսկայա պրավդան» հայտնում է, որ ուժայինները ժամանել են «Լեոպոլիս» հյուրանոց, որտեղ ավելի վաղ իջեւանել էր Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին, որպեսզի նրան փոխանցեն պետական սահմանը հատելիս վարչական իրավախախտման մասին արձանագրությունը: Նշվում է, որ սահմանապահները չգիտեն, թե որ համարում է իջեւանել նախկին նահանգապետը, Սաակաշվիլին նրանց չի հանդիպել:

Ուկրաինայի գլխավոր դատախազի նախկին տեղակալ Դավիդ Սակվարելիձեն, որը Սաակաշվիլիի կողմնակիցներից է, լվովցիներին կոչ է արել «անհապաղ հավաքվել «Լեոպոլիս» հյուրանոցի մոտ եւ օգնել պաշտպանելու «մեր ընդհանուր ազատություններն ու իրավունքները»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Rai1. Զելենսկին հաստատել է, որ մտածում է Զալուժնիին փոխարինելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ «մտածում է» Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր...
«Սա փակուղի չէ». Զելենսկին այն մասին, թե ինչ է կատարվում ճակատում
Մենք խնայում ենք մեր զինվորներին...
Զելենսկին ազատել է Միավորված ուժերի հրամանատարին
Գեներալ-մայոր Մոսկալյովն ազատվել է Միավորված ուժերի հրամանատարի պաշտոնից...
Թուրքիան եւ ՄԱԿ-ը Արեւմուտքից հացահատիկի գործարքի երաշխիքներ են սպասում. բանակցություններին ծանոթ աղբյուր
«Հացահատիկի գործարքի» ժամկետն ավարտվում է մարտի 18-ին...
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալն Իսպանիայում հանգստանալու պատճառով հեռացվել է աշխատանքից
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալին հեռացրել են աշխատանքից...
Անթռիչք գոտի Ուկրաինայում. հիմար գաղափարը վերադառնում է. 19fortyfive
Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել անթռիչք գոտի մտցնել Ուկրաինայում...
Ամենաշատ