Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

‘’Գուգըլ’’ ընկերության աշխատակիցները պահանջում են բարեփոխումներ (տեսանյութ)

Քաղաքականություն
Region-Cacccpture

‘’Գուգըլ’’ ընկերության Սան Ֆրանցիսկոյի մասնաճյուղի աշխատակիցները միացան աշխարհի տարբեր երկրներում գործող այս ընկերության բողոքի արշավին եւ նույնպես ժամանակավորապես դադարեցրին աշխատանքը’ սկսելով երթ քաղաքում: Նրանց զայրացրել է Նյու Յորք Թայմսի հայտնած այն տեղեկությունը, ըստ որի սեռական վատ վարք ցուցաբերած գործադիր ղեկավարներից մեկի պայմանագիրը կարճելուց հետո, ընկերությունը նրան վճարել է 90 միլիոն դոլար: Երթի մասնակիցները բացի վանկարկումներից, նաեւ պատմում էին իրենց հետ այս ընկերությունում տեղի ունեցած սեռական բնույթ ունեցող միջադեպերի մասին: Բողոքում էին, որ շատ դեպքում նման հանգամանքներում են աշխատանքի ընդունում կանանց, առաջարկում ավելի բարձր պաշտոններ ու վճարում ավելի: Աշխատակիցներն ասում են, թե տխուր է, որ նույնիսկ ամենալավ ընկերություններ համարվող հաստատություններն անգամ զուրկ չեն սեռական բռնությունների կամ սեռական անհարգի մոտեցումների դեպքերից: Մենք պահանջում ենք, որ ‘’Գուգըլ’’-ն ամեն ինչ անի իր արժեքներին հավատարիմ մնալու համար, ասում են ցուցարարները: Ընկերության գործադիր տնօրենը հրապարակել է հայտարարություն, որտեղ ասված է, որ ինքը լիովին աջակցում է աշխատավորներին եւ որ հարգում է ընկերության քաղաքականությունը բարեփոխելու նրանց պահանջն ու առաջարկները: Դա թույլ է տալիս աշխատավորներին հավատալ, որ փոփոխություններ ու բարեփոխումներ տեղի կունենան, երբ ղեկավարությունը լավ ըմբռնի, թե որքան հաստատակամ են իրենք: ‘’Մենք դուրս եկանք փողոց, գրավելու համար ղեկավարների ուշադրությունը’’ ասում են բողոքի ցույցի մասնակիցները ու փայփայում մեծ հույսեր, որ գործը միայն ուշադրությամբ չի ավարտվի եւ որ իրենց պահանջները կկատարվեն: