News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ավելի քան մեկ դար, անկախ նրանից, թե ինչպիսի ապացույցներ են ներկայացվում թուրքական կառավարությանն իրենց մեղսագործության համար որպես Հայոց ցեղասպանությունն իրագործողների, նրանք մշտապես պնդում են, թե դա կեղծիք է եւ հերքում են փաստերը, գրում է «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը:

Նա, մասնավորապես, գրում է.

«Նույն կերպ, չնայած Ադրբեջանի ղեկավարությանը ներկայացված բոլոր ապացույցներին՝ կաշառատվության եւ կոռուպցիոն գործունեության համար իրենց միլիարդավոր դոլարների չարաշահման մասին, նրանք մշտապես հերքում են փաստերը եւ մեղադրում հայերին, այլ երկրների եւ որոշ անհատների, որոնց դեմ են համարում իրենց...

Անցյալ շաբաթը բացառություն չէր: «Գարդիան»-ը եւ աշխարհի մի քանի տասնյակ այլ թերթեր հաղորդեցին, որ Ադրբեջանի կառավարությունը 2012-2014 թթ. ավելի քան 3 միլիարդ դոլարի կաշառք է տվել բազմաթիվ անհատների եւ հաստատությունների ամբողջ Եվրոպայում: Ըստ «Գարդիան»-ի՝ եղել են ավելի քան 16 հազար նման գործարքներ: Այս խոշոր սկանդալի մեջ կոռուպցիայի համար մեղավոր է ոչ միայն Ադրբեջանի կառավարությունը, այլեւ այն բոլոր եվրոպացի պաշտոնյաները, որոնք կաշառք են վերցրել՝ Ալիեւի վարչակարգին ապօրինի ծառայություններ մատուցելու համար...

Այն, ինչ «Գարդիան»-ը նկարագրում է որպես «Ադրբեջանական լվացքատուն», ներառում է «խիստ ազդեցության մի սխեմա, վարձավճարներ լոբբիստներին, պաշտպաններին եւ եվրոպացի քաղաքական գործիչներին՝ կանխիկ գումար լվանալու համար, [որը] գալիս է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ կապված ընկերություններից, պետական նախարարություններից եւ երկրի խոշորագույն՝ Ադրբեջանի միջազգային բանկից, որը վերջերս սնանկության դիմում է ներկայացրել: Կանխիկ գումարը փոխանցվել է օֆշորային կառավարում ունեցող բրիտանական չորս ընկերություններից, իսկ այդտեղից ծախսվել  տարբեր երկրներում, այդ թվում Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Թուրքիայում, Իրանում եւ Ղազախստանում»: «Գարդիան»-ը մոռացել է ավելացնել Բելգիան եւ Իտալիան...

Ադրբեջանական ապօրինի փողերը բրիտանական ընկերություններ են ուղղվել Դանիայի ամենամեծ բանկի՝ «Դանսկե»-ի էստոնական մասնաճյուղի միջոցով: Այս ստվերային օֆշորային ընկերություններից երկուսը եղել են շոտլանդական սահմանափակ ընկերություններ՝ Hilux Services եւ Polux Management, որոնք վերահսկվում են գործակալների կողմից Բրիտանական Վիրջինյան կղզիներում:

Տեսնենք, թե ովքե՞ր են այս ապօրինի փոխանցված ֆոնդերի շահառուներից մի քանիսը: «Գարդիան»-ի փոխանցմամբ՝ «դրանցից մեկը Լուկա Վոլոնտեն է, Եվրոպայի ժողովրդական կուսակցության աջակենտրոն խմբի նախկին իտալացի նախագահը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ): Վոլոնտեն ԵԽԽՎ պատվիրակների թվում էր, որոնք տարօրինակ կերպով դեմ քվեարկեցին Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումները քննադատող 2013 թ. զեկույցին: Ըստ բացահայտված տվյալների՝ նա ստացել է ավելի քան  երկու միլիոն դոլար: Իտալիայում նրան մեղադրանք է առաջադրվել փողերի լվացման եւ կոռուպցիայի համար, կապված «խավիարային դիվանագիտություն» անունը ստացած հետաքննության հետ: Նա հերքում է բոլոր անօրինությունները»:

Համաձայն «Գարդիան»-ի՝ մեկ այլ բարձրաստիճան շահառու է «Գերմանիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Էդուարդ Լինթները, Քրիստոնեական սոցիալական միությունից.... 2012-2014 թթ., երբ նա այլեւս պատգամավոր չէր, նրա հիմնադրամը ստացել է 819 հազար եվրո: Լինթները 61 հազար եվրոյի կանխիկ գումար ստացել է որպես ընտրությունների դիտորդ Ադրբեջան այցելելուց երկու շաբաթ անց: Նա բարձր է գնահատել քվեարկությունը՝ ընդհուպ մինչեւ «գերմանական չափանիշներին» համապատասխանող: Նա ասել է, որ վճարումները եղել են օրինական աշխատանքի համար, եւ ինքն անձամբ չի օգտվել այդ գումարից կամ չգիտի այդ դրամական միջոցների սկզբնաղբյուրի մասին»:

Ըստ «Գարդիան»-ի՝ «Կանխիկ գումար է ուղարկվել նաեւ Բուլղարիա եւ Շվեյցարիա, Կալին Միտրեւին պատկանող բանկային հաշիվներին, որը ժամանակին եղել է մասնավոր խորհրդատու, իսկ այժմ աշխատում է Լոնդոնի Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի համար: Միտրեւը նշում է, որ գումարը եղել է մասնավոր եկամուտ օրինական խորհրդատվական աշխատանքներից, եւ նա տեղյակ չէ դրամական միջոցների սկզբնաղբյուրի մասին: Նա հերքում է, որ որեւէ անօրինություն է կատարել»:

Կան նաեւ մի քանի բարձրաստիճան ադրբեջանցի պաշտոնյաներ, որոնք օգտվել են այդ ֆոնդերից: Մի ադրբեջանական ընկերություն՝ Baktelekom MMC, ավելի քան 1.4 միլիարդ դոլար է փոխանցել օֆշորային բանկային հաշիվներին:

Հետաքրքիր է, որ հունգարական թերթը եւս բացահայտել է, որ այն ժամանակ, երբ Հունգարիան արտահանձնում էր Ռամիլ Սաֆարովին՝ 2004 թվականին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի զորավարժությունների ժամանակ հայ սպային կացնահարող ադրբեջանցի մարդասպանին, Ադրբեջանը մի քանի բանկային փոխանցումներ է կատարել հունգարական MKB բանկին, ընդհանուր 7 միլիոն դոլար գումարի չափով: Սա եւս մեկ օրինակ է Ադրբեջանի գաղտնի ֆոնդերի կոռումպացված օգտագործման՝ Եվրոպայում եւ այլուր իր շահերի հետապնդման համար:

Ադրբեջանցիները, իհարկե, չեն ընդունում իրենց անօրինությունները եւ մեղադրում են բոլորին, սկսած հայերից մինչեւ միլիարդատեր Ջորջ Սորոսը եւ միջազգային լրատվամիջոցներ: «Ադրբեջանի նախագահի օգնական Ալի Հասանովը «Գարդիան»-ի եւ այլ լրատվամիջոցների հոդվածները որակել է որպես զրպարտություն.... Հասանովն ասել է, որ Ալիեւի վարչակարգը դարձել է բրիտանական հետախուզության, հայկական սփյուռքի եւ Միացյալ Նահանգների կողմից կազմակերպված «սկանդալային» արշավի զոհը», տեղեկացնում է «Գարդիան»-ը: Հասանովը մեղադրել է որոշ հակաադրբեջանական շրջանակների, որոնք «Արեւմուտքում, մասնավորապես ԱՄՆ-ում վերահսկվում են հայկական սփյուռքի միջոցների շնորհիվ»: Բացի այդ, Ադրբեջանի կառավարությունը արգելափակել է հասանելիությունը Կազմակերպված հանցավորության եւ կոռուպցիայի լուսաբանման նախագծի կայք (The Organized Crime and Corruption Reporting Project), որը հրապարակել էր «Ադրբեջանական լվացքատան» մանրամասները, դանիական Berlingske թերթում տվյալների արտահոսքից հետո:

Անցյալ շաբաթ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարեց, որ Հանցագործությունների ազգային գործակալությունը կհետաքննի բրիտանական չորս ընկերությունների կոռուպցիոն գործունեությունը կապված Ադրբեջանի հետ: Միաժամանակ, Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի մի քանի անդամներ մտադիր են ընդլայնել Ադրբեջանի մշտական կոռուպցիոն սխեմաների ընթացիկ գոյություն ունեցող հետաքննությունը:

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հյուրերը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը...
Թուրքիան երբեք չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ շարունակում է պանթյուրքական օրակարգը Կովկասում. Լեմկինի ինստիտուտ
Թուրքիան երբեք չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը...
Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Հյուրերը շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար Հասմիկ Մարտիրոսյանի ուղեկցությամբ ծանոթացան մշտական...
Նորվեգիայի ԱԳՆ պետքարտուղարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ...
Թուրքական դատարանը «Հայոց ցեղասպանություն» արտահայատությունը խոսքի ազատության մեջ է դիտարկել
Դիարբեքիրի փաստաբանների պալատի նախկին նախագահի եւ անդամների կողմից կազմակերպված Հայոց ցեղասպանության տարելիցի նվիրված հիշատակի միջոցառմանը...
Կիպրոսի ԱԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Այնուհետև նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ...
Ամենաշատ