Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ձայն եք խնդրում ՀՀԿ-ից, սակայն այս օրերին անընդհատ ցեխ եք շպրտում մեզ վրա. Մ. Եսայան (տեսանյութ)

Քաղաքականություն
Untitled7-5

ՀՀԿ խմբակցության հատուկ նիստին այսօր ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանը, հարց ուղղելով Նիկոլ Փաշինյանին, նկատեց. «Պարոն Փաշինյան, դուք այսօր եկել եք, ձայն եք խնդրում ՀՀԿ-ից, սակայն այս օրերին անընդհատ ցեխ եք շպրտում մեզ վրա։ Եթե հաղթենք, փաստորեն, աշխատելու եք մի ԱԺ հետ, որը ընդդիմություն չունի։ Երբ սկսեցինք շարժումը, դուք ուզո՞ւմ էիք դառնալ վարչապետ»: «Ես չեմ եկել որեւէ մեկից որեւէ բան խնդրելու, ես եկել եմ արձանագրելու ներքաղաքական իրավիճակը։ Մեր շարժումը ոչ բռնի շարժում է, մեր շարժումը համարում եմ սիրո ու հանդուրժողականության շարժում։ Շարժումը սկսելով` ես չեմ մտածել ինչ պատասխանատվություն ունենամ` քրեակա՞ն, թե՞ վարչապետի։ Քանի դեռ իրողություններն արձանագրված չեն, ես չեմ կարող ասել, թե ինչպիսի ԱԺ հետ եմ աշխատելու։ Իմ գործողություններում, եթե ոչ ջենտլմենական քայլեր են եղել, ես ներողություն կխնդրեմ։ Այն տեքստերը, որոնք մենք ասում ենք հարթակից, դրանք մեր մտքում ենք ասում, դրանք հրապարակային ենք ասում»: Ժամը 17-ին Նիկոլ Փաշինյանը ակցիայի պետք է գնար։ ՀՀԿ խմբակցության հատուկ նիստն ավարտվեց, որին հաջորդեց խմբակցության փակ նիստը, որին ԶԼՄ -ների ներկայությունն արգելվեց։ Նիստից հետո ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ մինչեւ վաղը. «քվեարկությունը մենք նորից կքննարկենք ու քվեարկությունից առաջ կհայտարարենք մեր դիրքորոշումը»։