211652_close_icon
views-count15996 դիտում article-date 21:24 14-12-2017

ԲԱՑԱՌԻԿ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ Գևորգ Մարտիրոսյանի նոր տեսահոլովակի նկարահանման հրապարակից. նոր երգից և տեսահոլովակից մանրամասներ է ներկայացնում երգչի պրոդյուսեր Սամվել Ղազարյանը

Երգիչ Գևորգ Մարտիրոսյանը նոր տեսահոլովակ է նկարահանել, որի անոնսը արդեն հասանելի է համացանցում: Երգչի պրոդյուսեր Սամվել Ղազարյանը [url=http://www.exklusivelife.com/2017/12/13-004.html]EXKLUSIVElife.com[/url]-ին մանրամասներ է ներկայացրել երգից և տեսահոլովակից: «Այս անգամ տեսահոլովակի նկարահանումը վստահված էր ռեժիսոր Արեն Բայադյանին, ով նկարահանեց գեղեցիկ տեսահոլովակ: Տեսահոլովակի գլխավոր հերոսուհին հատուկ մեր հրավերով Վրաստանից եկավ Հայաստան, ով կերտեց գլխավոր հերոսուհու կերպարը: Պետք է ասեմ, որ վրացուհին իսկապես այն կատարեց պրոֆեսիոնալին վայել».- մեզ հետ զրույցում ասաց Սամվել Ղազարյանը: «Սրտակեր» սիրային այս գեղեցիկ երգի երաժշտության հեղինակը՝ Ռիչարդ Մադլենյանն է, խոսքերի հեղինակներն են՝ Ավետ Բարսեղյանը և Ռիչարդ Մադլենյանը, գործիքավորումը՝ ԿԱՐԵՆ/ՍԵՎԱԿ-ի, ձայնագրությունը՝ Արսեն Բարսամյանի, միքսը՝ Արթուր Բինայի: Տեսահոլովակը նկարահանել է Արեն Բայադյանը, օպերատոր Սուրեն Թադևոսյան, ոճաբան Արամ Նիկոլյան, մոնտաժը՝ Սերժ Գաբյանի: [b]Նյութը՝ Սիրանուշ ՇՄԱՎՈՆՅԱՆԻ[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր