211652_close_icon
views-count4569 դիտում article-date 13:38 27-04-2020

Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 62-ի

ՀՀ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է մարզպետ Գնել Սանոսյանը։ «Մարզում ընդհանուրն ունենք 62 հաստատված դեպք։ Արձանագրվել է մահվան 1 դեպք: Պացիենտը եղել է 80 տարեկան և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ»,- գրել է Սանոսյանը։ Հայաստանում ապրիլի 27-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 1808 է, արձանագրվել է մահվան 29 (ավելացել է ևս 1-ը) դեպք: Ընդհանուր առմամբ կատարվել է 18 հազար 547 թեստ։ Կորոնավիրուսից ապաքինված պացիենտների թիվն ավելացել է 15-ով, և բուժվածների թիվը դարձել է 848։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 931 պացիենտ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր