Friday, 29 03 2024
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ

Խայտառակ պատմություն Սերժ Սարգսյանի միլիարդատեր «հյուպատոսի» շուրջ. ամերիկյան պարբերականի բացահայտումը

Ռուսաստանցի գործարարներ, ազգությամբ հայ Սարկիսով եղբայրների մասին Հայաստանում, անշուշտ, շատերն են լսել։ Իհարկե, առաջին հերթին նրանք հայտնի են Ռուսաստանում ու հայտնի են, բնականաբար, իրենց տնօրինած խոշոր բիզնեսներով և հսկայական ֆինանսական կարողությամբ։ Ըստ Forbes ամսագրի 2020 թ․ վարկանիշային դասակարգման՝ Սարկիսովները Ռուսաստանի 10 ամենահարուստ ընտանիքների թվում են։ Այս ցուցակում նրանք զբաղեցրել են 8-րդ տեղը՝ 1,7 մլրդ ԱՄՆ դոլար կարողությամբ։

Ընդհանրապես, թե՛ Սարկիսով եղբայրների և թե՛ այլ հայտնի գործարարների, ֆինանսական, արդյունաբերական մագնատների, մեդիամագնատների, կինոաստղերի, հաջողակ մարդկանց մասին, ցանկության դեպքում, կարելի է շատ բան կարդալ հեղինակավոր, գլամուրային տարատեսակ ամսագրերի ու պարբերականների էջերին։ Այս ամենն, իհարկե, հայտնի է ու հասանելի բոլորիս։ Բայց որ Սարկիսով եղբայրներից ավագը՝ Սերգեյ Սարկիսովը, Հայաստանի 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի կառավարման օրոք՝ 2013-2018 թթ․, եղել է Լոս Անջելեսում (ԱՄՆ) Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսը՝ շատ քչերը կիմանան, և դրա հիմնական պատճառներից մեկն, ըստ երևույթին, այն է, որ Սարկիսովը, որպես Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչ, 5 տարվա ընթացքում աչքի չի ընկել որևէ նշանավոր գործով կամ ակտիվությամբ։ Ռուսաստանահայ միլիարդատիրոջ կենսագրության հենց այս էջին էլ նվիրված է մեր այսօրվա պատմությունը։

Դիվանագիտական պաշտոններ՝ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո

Լոս Անջելեսի հայ համայնքի ակտիվ գործիչները դեռ 2018 թվականին  «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել են, որ Սերգեյ Սարկիսովի՝ հյուպատոս նշանակվելու պահից սկսած՝ համայնքի ներկայացուցիչները կապ չեն ունեցել նրա հետ, որևէ առիթ չի եղել հարաբերվելու, քանի որ Լոս Անջելեսում նա գրեթե չի եղել։ Իհարկե, կան նաև վկայություններ այն մասին, որ Սարկիսովը որոշ քայլեր է ձեռնարկել, մասնավորապես, Հայոց ցեղասպանության ճանաչման և հարցի արծարծման ուղղությամբ, բայց, մեծ հաշվով, մեկնաբանությունները գալիս-հանգում են այն մտքին, որ փաստացի Սարկիսովը այդ պաշտոնը զբաղեցրել է ձևականորեն։ Եվ սա, իմիջիայլոց, առաջին նմանատիպ դեպքը չէ, որ գրանցվել է Սերժ Սարգսյանի վարչակազմի տարիներին։

Այս շարքում, իհարկե, քիչ չեն այն մարդիկ, ովքեր որևէ առնչություն չեն ունեցել դիվանագիտական ծառայության, արտաքին քաղաքականության կամ միջազգային հարաբերությունների հետ, բայց Սերժ Սարգսյանի բարեհաճության և նրա ու իշխող վերնախավի հետ ունեցած կապերի շնորհիվ դիվանագիտական անձեռնմխելիություն, ինչ-ինչ արտոնություններ կամ նույնիսկ դիվանագիտական բարձր պաշտոններ են ստացել Հայաստանի դիվանագիտական կորպուսում։ Հիշենք թեկուզ Սոչիի քրեական հեղինակություն «Ռոբսոնին»՝ Ռուբեն Թաթուլյանին, ով, ինչպես հետագայում պարզվեց, դիվանագիտական անձնագիր է ունեցել՝ տրված Հայաստանի Հանրապետության կողմից։ Թաթուլյանն էլ այդ բացահայտումից հետո նույնիսկ հայտարարեց, թե ինքը Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի խորհրդականն է։ Կամ էլ Սերգեյ Սարկիսովի կրտսեր եղբորը՝ Նիկոլայ Սարկիսովին, ով 2013 թ․ հուլիսին նշանակվել է Լիոնում Հայաստանի գլխավոր հյուպատոս։

Եվ հիմա՝ Սերժ Սարգսյանին համազգային ջանքերով թոշակի ուղարկելուց ավելի քան երկու տարի անց, մամուլում ի հայտ են եկել փաստեր, որոնք ցույց են տալիս, որ Սերգեյ Սարկիսովը, լինելով Միացյալ Նահանգների խոշորագույն քաղաքներից մեկում և աշխարհի ամենամեծ հայկական գաղթօջախներից մեկում՝ Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսը, զբաղված է եղել ոչ թե Հայաստանի ազգային շահերը առաջ մղելով կամ թեկուզ հայ համայնքի հարցերով կամ էլ այդ պաշտոնին գոնե ինչ-որ չափով համահունչ գործունեությամբ, այլ իր բիզնես կապերը Ամերիկայում ընդլայնելով և նոր գործընկերներ ձեռք բերելով։ Այս մասին տեղեկացնում է ամերիկյան The Daily Beast («դը Դեյլի Բիսթ») լրատվական կայքը, որտեղ մի քանի օր առաջ ծավալուն լրագրողական հետաքննություն է հրապարակվել՝ «Ազգային հրաձգային ասոցիացիայի գլխավոր տնօրենի քաղցր հայրիկը կապված է ռուսաստանցի օլիգարխի հետ» վերտառությամբ։

Հոդվածում հիշատակված ռուսաստանցի օլիգարխը, բնականաբար, Սարկիսովն է, իսկ թե ո՞վ է այդ «Քաղցր Հայրիկը», որի հետ բիզնես կապեր է ստեղծել հայազգի գործարարը, և ո՞ւմ է նա հովանավորում՝ կփորձենք ներկայացնել համառոտ։

Գլխավոր դերակատարները

Այս պատմության գլխավոր դերակատարները երեքն են՝

  • Ամերիկայում զենքի վաճառքի լոբբինգով զբաղվող խոշորագույն կազմակերպության՝ «Ազգային հրաձգային ասոցիացիայի» (անգլ․՝ National Rifle Association of America, կրճատ՝ NRA) գլխավոր գործադիր տնօրեն (CEO) և գործադիր փոխնախագահ (Executive Vice President) Ուեյն ԼաՊիեռը (Wayne LaPierre),
  • հոլիվուդյան պրոդյուսեր, «Associated Television International» (ATI) մեդիաընկերության նախագահ Դեյվիդ Սթենթոնը (David Stanton), որը հայտնի է նաև որպես Դեյվիդ ՄաքՔենզի (David McKenzie),
  • և ռուսաստանցի օլիգարխ Սերգեյ Սարկիսովը։

https://img.thedailybeast.com/image/upload/c_crop,d_placeholder_euli9k,h_1687,w_3000,x_0,y_0/dpr_1.5/c_limit,w_3000/fl_lossy,q_auto/v1598144728/200820-Bredderman-NRA-Hollywood-Russian-tease_phvn9j

(նկարում՝ ձախից աջ՝ ԼաՊիեռ, Սթենթոն, Սարկիսով):

 

Գործընկերային մեծ ցանցը՝ Լոսից Անջելեսից մինչև Երևան

Ամբողջ պատմությունն այն է, որ Ամերիկայում զենք կրելու իրավունքների պաշտպանության ակտիվիստ ԼաՊիեռի հովանավոր Դեյվիդ Սթենթոնը, պարզվում է, կապված է մեծ ցանցի հետ, որը ձգվում է Լոս Անջելեսից մինչև Կովկաս, իսկ ավելի կոնկրետ՝ մինչև Երևան։ Հենց այս պատճառով էլ The Daily Beast-ի աղմկոտ հրապարակումը գրավել է մեր ուշադրությունը։

«Քաղցր Հայրիկի» կապերը NRA-ի և նախկին ԽՍՀՄ-ի վերնախավերի հետ

Կայքի  հրապարակած ուսումնասիրությունից տեղեկանում ենք, որ Սթենթոնը, նույն ինքը՝ Դեյվիդ ՄաքՔենզին, նույն ինքը՝ «Քաղցր Հայրիկը», ինչ-ինչ կապերով կապված է ամերիկյան ազդեցիկ կազմակերպության՝ NRA-ի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ գործադիր տնօրեն Ուեյն ԼաՊիեռի հետ։ Իսկ ավելի կոնկրետ, ըստ ամերիկյան մամուլում հրապարակված աղմկահարույց բացահայտումների, «Քաղցր Հայրիկը»՝ ՄաքՔենզին, այն անանուն գործիչն է, որը շռայլորեն պարգևատրել է NRA-ի բարձրաստիճան պաշտոնյաներին նվերներով և ճամփորդության ուղեգրերով։

Հոդվածի հեղինակը՝ հետաքննող լրագրող Ուիլիամ Բրեդերմանը (William Bredderman), գրում է, որ Սթենթոնը, որը, լինելով ԼաՊիեռի հովանավորը՝ «պատրոնը», այժմ հայտնվել է Ազգային հրաձգային ասոցիացիայի դեմ հարուցված կոռուպցիոն գործի կենտրոնում, ինչպես պարզվում է՝ տարիներ շարունակ ֆինանսական, ստեղծագործական և ըստ երևույթին՝ նաև քաղաքական կապեր է ունեցել ռուսաստանցի մի օլիգարխի հետ՝ նախկին Խորհրդային Միությունից, և այդ օլիգարխը Սերգեյ Սարկիսովն է։

Ընդհանրապես, Ատլանտյան օվկիանոսից այս կողմ իրականացրած իր տարբեր նախագծերի շրջանակներում, Սթենթոնը աջակցություն է ստացել նախկին ԽՍՀՄ-ի հատուկ ծառայության՝ Պետական անվտանգության կոմիտեի (ՊԱԿ) կամ ինչպես ավելի հաճախ են անվանում՝ «ԿԳԲ»-ի նախկին սպաների, Վիքիլիքսի հիմնադիր Ժուլիան Ասանժի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ «ազդեցիկ քաղաքական կապեր ունեցող» քաղաքական գործիչների աջակցությունը։

Իր այդ կապերը Ռուսաստանում Սթենթոնը ստեղծել է այդ թվում իր պրոդյուսերական գործունեության միջոցով՝ Մոսկվայում նկարահանելով որոշ ֆիլմեր, օրինակ՝ «ԿԳԲ-ի գաղտնի ֆայլերը Ջոն Ֆիցջերալդ Քենեդու սպանության մասին» վավերագրական ֆիլմը, և հարցազրույցներ անելով նախկին խորհրդային հատուկ ծառայության բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ ՊԱԿ-ի նախկին ղեկավար Վլադիմիր Սեմիչաստնիի հետ։

«Իսկ Սարկիսովի հետ միասին Սթենթոնը ինքն իրեն ներքաշեց Ռուսաստանի «մերձավոր արտասահմանի» ամենավիճահարույց ու բարդ հիմնախնդիրներից մեկի մեջ», – գրում է Բրեդերմանը՝ ավելացնելով, որ վերջերս բացահայտված այս կապերի շնորհիվ Սթենթոնը դասվում է այն մարդկանց շարքին, ովքեր կապված են թե՛ Ազգային հրաձգային ասոցիացիայի վերնախավի և թե՛ հետխորհրդային տարածքի վերնախավերի հետ:

Սթենթոնի և Սարկիսովի ընդհանուր շահերը ժամանցի ոլորտում և Հայաստանում

Սարկիսովի հետ իր գործընկերությունը Սթենթոնը սկսել է 2014-2015 թթ․-ին՝ Լոս Անջելեսում «որոշ հանրային միջոցառումների» ժամանակ հանդիպելուց հետո, երբ ռուսաստանցի մագնատը այդ քաղաքում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսն էր։ Այս մասին ինքը Սթենթոնն է պատմել The Daily Beast-ի հետ զրույցում։

Հենց այս համատեքստում էլ ամերիկյան կայքը պատմում է Սարկիսովի կյանքի ու գործունեության մասին՝ նշելով, որ նա խորհրդային տարիներին աշխատել է «Ինգոսստրախ» ապահովագրական ընկերությունում, հետո Մոսկվայում հիմնել է «ՌԵՍՕ-Գարանտիա» ապահովագրական մասնավոր ընկերությունը, որն այսօր Ռուսաստանի ամենախոշոր ապահովագրական ընկերություններից է։ Սերգեյ և Նիկոլայ Սարկիսովներին է պատկանում այս ընկերության բաժնետոմսերի ավելի քան 60 տոկոսը։ Սարկիսովների ընդհանուր կարողության մասին արդեն գրեցինք վերևում։ Արժե նաև հիշեցնել, որ 2018 թ․ վերջին Ուկրաինայի իշխանությունները մեղադրանք էին առաջադրել Սարկիսովներին խմբակային ավազակության հոդվածով՝ նրանց նկատմամբ հայտարարելով հետախուզում, սակայն հաջորդ տարի դադարեցրել են քրեական հետապնդումը։

Իսկ ինչ վերաբերում է Սթենթոն-Սարկիսով համագործակցությանը՝ The Daily Beast-ի ծավալուն հոդվածում նշվում է, որ Սթենթոնը և Սարկիսովը ընդհանուր շահեր ունեն և՛ ժամանցի ոլորտում, և՛ Հայաստանում։ Հեղինակը չի խորշում տեքստին քաղաքական երանգներ տալուց՝ գրելով, որ Հայաստանը նախկին ԽՍՀՄ հանրապետություններից է, իսկ այսօր՝ Ռուսաստանի դաշնակիցը և «ռազմական հաճախորդը», ինչպես նաև Մոսկվայի առաջնորդած Եվրասիական տնտեսական միության անդամ։

2016 թ․ փետրվարին երկու խոշոր գործարարները արդեն բավական մտերմացել էին իրար հետ, և դրա մասին է վկայում այն փաստը, որ ամերիկացի պրոդյուսերը, Սարկիսովի հետ միասին, մասնակցել է Մայր Աթոռ Սբ․Էջմիածնում տեղի ունեցած հանդիսավոր արարողությանը, որի ընթացքում Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը Հայ առաքելական եկեղեցու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձրագույն շքանշանով է պարգևատրել «ազգային բարերար Սերգեյ Սարկիսովին՝ հայ ժողովրդին ու Հայ եկեղեցուն մատուցած ազգանվեր ծառայությունների համար»:

Բայց որ ավելի հետաքրքիր է՝ Սարկիսովն ու Սթենթոնը համագործակցել են նաև ֆիլմարտադրության բնագավառում։ Սերգեյ Սարկիսովը վերջին տարիներին լայն գործունեություն է ծավալում նաև կինոբիզնեսի ոլորտում։ Մասնավորապես, Սթենթոնի ATI ընկերության և Blitz Films-ի, ինչպես նաև Սթենթոնի երկու մասնավոր աշխատակիցների՝ Մոնտել Ուիլիամսի և Դին Քեյնի համատեղ ջանքերով 2017 թ. սեպտեմբերին թողարկվել է Սարկիսովի նախաձեռնած «Ժխտման ճարտարապետները» (“The Architects of Denial“) վավերագրական ֆիլմը, որը պատմում է Հայոց ցեղասպանության ժխտման հարցում Թուրքիայի գործադրած ջանքերի մասին:

Սարկիսովը կապված է Կրեմլի «արբանյակների» հետ

Շարունակելով թեման՝ հոդվածի հեղինակը անդրադառնում է Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրին՝ նշելով, որ «Ժխտման ճարտարապետները» ֆիլմը զգալի չափով հիմնված է Վիքիլիքսի հիմնադիր Ժուլիան Ասանժի հարցազրույցների վրա, հետո անդրադառնում է նաև ղարաբաղյան հակամարտությանը՝ շեշտելով Ռուսաստանի բացասական ազդեցությունը այս հիմնախնդրի խաղաղ կարգավորման վրա: Եվ պետք է ենթադրել, որ այս շեշտադրումը ամենևին էլ պատահական չէ, քանի որ ռուսական գործոնը առանցքային նշանակություն ունի և կարմիր թելի պես անցնում է այս ամբողջ պատմության միջով։ Այլ խոսքերով՝ միլիարդատեր Սարկիսովը, չնայած որ ազգությամբ հայ է, բայց ամեն դեպքում նա ռուսական էլիտայի ներկայացուցիչ է, և Սերժ Սարգսյանի կողմից նման խոշոր ֆիգուրի ամերիկյան գաղթօջախում գլխավոր հյուպատոս նշանակելը չէր կարող ոչ մի կապ չունենալ Երևանի և Մոսկվայի հարաբերությունների հետ, ինչը Ամերիկայում, բնականաբար, պիտի բացասաբար գնահատվեր։

Ամերիկացի քաղաքական վերլուծաբան, Վաշինգտոնի Միջազգային խաղաղության Քարնեգի հիմնադրամի «Ռուսաստան և Եվրասիա» ծրագրի առաջատար գիտաշխատող Փոլ Սթրոնսկին (Paul Stronski) նույնպես ուշադրություն է հրավիրում այդ հանգամանքի վրա՝ ասելով, որ Սարկիսովը կապված է Կրեմլի շուրջ արբանյակի պես պտտվող ռուսաստանցի «պլուտոկրատների» («պլուտոկրատիա»՝ հարուստների իշխանություն) շրջանակի հետ:

Նախկին ռեժիմի ծանր ժառանգությունը և «Նոր Հայաստանի» երազանքը

Իսկ թե ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը որոշել Կրեմլի հետ կապված ռուսաստանցի օլիգարխին նշանակել Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչ՝ այն էլ Ռուսաստանի հետ, մեղմ ասած, լարված հարաբերություններ ունեցող երկրում և այն էլ՝ հայկական սփյուռքի խոշորագույն գաղթօջախներից մեկում, քաղաքական, բիզնես կամ այլ բնույթի ի՞նչ շարժառիթներ դրդել նրան գնալու այդ քայլին և որքանո՞վ է Կրեմլը ազդել այդ որոշման վրա՝ թողնենք իբրև հռետորական հարց:

Ամեն դեպքում ակնհայտ է մի բան, որ այն, ինչ ներկայացրեցինք վերևում, երբ Հայաստանի կարևորագույն գործընկեր ու բարեկամ պետություններից մեկում, հայկական խոշորագույն գաղթօջախներից մեկում կամ ինչպես Նիկոլ Փաշինյանը կասեր՝ 21-րդ դարի հայկական սփյուռքի մայրաքաղաքում՝ Լոս Անջելեսում, Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչ է նշանակվում Միացյալ Նահանգներին հակադիր աշխարհաքաղաքական բևեռի՝ Մոսկվայի վերնախավի ներկայացուցիչը, որն այդ պաշտոնն օգտագործում է ոչ թե Հայաստանի ազգային շահերը պաշտպանելու, այլ իր բիզնես կապերն ընդլայնելու նպատակով, կարող է նկարագրվել ընդամենը մեկ բառով՝ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ (!):

Այս ամենը՝ կոռուպցիա, իշխանության չարաշահում, օտար և հատկապես ռուսական շահերի սպասարկում, այնքան բնորոշ է 20 տարի Հայաստանը կառավարած քոչարյանա-սարգսյանական կոռումպացված ռեժիմին․․․ Եվ այսօր, երբ Հայաստանի նոր քաղաքական ղեկավարությունը, կառավարող ուժը այդպես էլ համալիր ու համակարգված քաղաքական գնահատական չի տալիս նախկին արատավոր վարչակարգին, որի ծանր բեռը մինչ օրս շարունակում է հետապնդել հատկապես «Նոր Հայաստան» երազողներին և զգացնել տալ ամեն քայլափոխին, այսպիսի պատմությունները, ինչպիսին Սարկիսովի հետ կապված պատմությունն էր, առավել քան արդիական են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում