Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հենրիխ Մխիթարյանը հանդես կգա նաեւ 77 համարի տակ

Սպորտ
sport-miki-2.02.

Լոնդոնի «Արսենալը» Հենրիխ Մխիթարյանին հայտավորել է Եվրոպայի լիգայի ընթացիկ մրցաշրջանում։ Ինչպես տեղեկացնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը, անգլիական ակումբը իր հայտացուցակում երեք նոր խաղացող է ավելացրել։ Հենրիխ Մխիթարյանից բացի հայտավորվել են նաեւ Սանտա Կասորլան եւ Կոնստանտինոս Մավրոպանոսը։ Թիմի նորեկ, գաբոնցի հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը, չի հայտավորվել, քանի որ նրա նախկին ակումբը՝ Դորտմունդի «Բորուսիան» հանդես է գալիս Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆում։ Հավելենք, որ Հենրիխ Մխիթարյանը ԵԼ-ում հանդես կգա 77 համարի մարզաշապիկով, քանի որ նրա հիմնական համարը՝ 7-ը, նախկինում հայտավորված է եղել Եվրոպայի լիգայում (այդ համարի տակ հանդես էր եկել Ալեքսիս Սանչեսը):