Մշակույթ 12:06 10/01/2020

«Բյուրականի աստղադիտարանը՝ համաշխարհային գիտության ոլորտում լավագույն կառույց»

«Գիտաչափության սանդղակում Բյուրականի աստղադիտարանի միավորներն աճել են  25%-ով»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը։

Միքայելյանի խոսքով, Բյուրականի աստղադիտարանը համաշխարհային գիտական ոլորտում շարունակում է համարվել լավագույն կառույցներից մեկը։

«Վերջին տարիների կարևորագույն նորամուծություններից է, որ աստղադիտարանը  ստացել է ՀՀ ազգային արժեքի կարգավիճակ, բացի այդ  այն համարվել է տարածաշրջանային կենտրոն։ Հյաստանում միայն աստղդիտարանն ունի միջազգային մակարդակով տարածաշրջանային կենտրոնի ճանաչում։ Սա ցավոք դեռևս մեր ղեկավարությունը լավ չի ընկալում, 2015 թվականից մենք տարածաշրջանային կենտրոնի կարգավիճակ ունենք, բայց երբևէ պատշաճ կերպով անդրադարձ չի եղել։ Բոլոր կողմերից շրջապատված լինելով մուսուլմանական երկրներով՝ մենք կարող ենք Հայաստանը առանձնացնել որպես գիտական երկիր, որպես աստղադիտական կենտրոն»,- նշեց Արեգ Միքայելյանը։

Հայաստանը ճանաչված և գնահատված է որպես գիտական կենտրոն։ Բյուրականի աստղադիտարանը շարունակում է զարգացնել միջազգային կապերը, հայաստանցի գիտաշխատողները դրսի հրավերներով մեկնում են տարբեր երկրներ, փորձի փոխանակում անցկացնում։

Միքայելյանի խոսքով, աստղադիտարանը միջազգային հարթակում բավականին  գնահատված է։

«Գիտնականների դերն ու նշանակությունն այնքան մեծ է, որ միջազգային կառույցները գումար են հատկացնում, որպեսզի նրանք մեկնեն տարբեր գործուղումների և փորձի փոխանակում անցկացնեն։ Տարեկան 70-80 այդպիսի գործուղում ենք ունենում։ Արաբական երկրներ են հրավիրում, որպեսզի դասախոսություններ անցկացնենք, բայց ես հպարտ եմ, որ արևմուտքի զարգացած երկրներ ենք գնում, ինչպես նաև Ռուսաստան։ ԱՄՆ-ի հետ հարաբեությունները ևս շատ սերտ են»,- նշեց Արեգ Միքայելյանը։

Աստղադիտարանը երեք նոր աստղադիտակ է ստացել Սանկտ Պետերբուրգի պետական  համալսարանից։ Միքայելյանը նշեց, որ նախ բանակցում էին աստղադիտակները մետաղի ջարդոնի գնով ձեռք բերելու շուրջ, ապա որոշվեց, որ Սանկտ Պետերբուրգի համալսարանը դրանք կնվիրի Բյուրականի աստղադիտարանին։

Թեև գիտական ոլորտում ներգրավված երիտասարդների թիվը նվազել է, այնուամենայնիվ, Միքայելյանը նշում է, որ  աստղադիտարանը շարունակում է գրավիչ մնալ գիտնականների համար, քանի որ նրանց համար որոշակի պայմաններ են ստեղծվում՝ տրամադվում են ժամանակավոր կացարաններ, գիտաշխատողները կարողանում են տարեկան 4-5 անգամ մեկնել արտերկիր։

Աստղադիտարանը համագործակցում է տարածաշրջանային բոլոր երկրների հետ, բացի Ադրբեջանից.

«43 երկրների հետ աստղադիտարանը համագործակցում է, տարբեր պայմանագրեր կնքում։ Մի մասի հետ արդեն կան պայմանագրեր, մյուսների դեպքում՝ դիտումներ ենք անցկացնում դեռևս, այս պահին 7 միջազգային ծրագրեր ենք անցկացնում։ Միայն Ադրբեջանի հետ կապ չունենք, և դա իրենց մոտեցումն է։ Իրենց մոտ արգելված է հայ գիտնականների հետ համագործակցությունը, բայց մյուս երկրների հետ կապերը զարգացնում ենք։ Ռուսաստանյան 7 գիտական կազմակեպությունների հետ արդեն պայմանագիր ունենք»։

Անդրադառնալով 2020 թվականի անելիքներին՝ Արեգ Միքայելյանը նշեց, որ այժմ հիմնականում կենտրոնանում են աստղադիտարանի 75-ամյակի միջոցառումների վրա։

«Եկող տարի լրանում է աստղադիտարանի 75-ամյակը, և մենք նախատեսում ենք մեծ ամփոփիչ գիրք հրատարակել։ Բացի Հայաստանից, աշխարհի բոլոր երկրներն ունեն այդպիսի գիրք։ Այնուհետև շատ խոշոր միջազգային գիտաժողով է լինելու, իսկ 2020 թվականի մայիսի մեզ մոտ լինելու է «Եվրոպական աստղագիտություն և աստղաֆիզիկա» ամսագրի տնօրենների խորհրդի նիստ։ Բացառիկ բան է, որ Հայաստանում պետք է անցկացվի այդ նիստը, և գալու են Եվրոպական 28 երկրների ներկայացուցիչներ։

Սեպտեմբերին ևս 2 միջազգային միջոցառումներ են լինելու, Հայաստան են գալու գիտնականներ աշխարհի բոլոր կետերից։ Բացի այդ մենք ուզում ենք նաև ունենալ աստղագիտության թանգարան, որը կարող է վերածվել հայ աստղագիտության պատմության թանգարանի»,- նշեց Արեգ Միքայելյանը։
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

00:12
Վաղը Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Բաղանիսի բնակիչները «Սարոյի աղբյուր» ռեստորանի մոտ փակել են միջպետական...
Աղբյուր` Panorama.am
23:27
ՔՊ դեպուտատներն ու նրանց սատելիտները շարունակում են համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին. Արտակ Զաքարյան
ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանն գրում է. «ՔՊ դեպուտատներն ու նրանց սատելիտները,  իրար հերթ չտալով, շարունակում...
Աղբյուր` Panorama.am
23:13
Այնքան շատ բաներ են կատարվում այստեղ՝ Սաուդյան Արաբիայում, բայց նաև Հայաստանում. Արարատ Միրզոյան
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «Ապրիլի 17-18-ը Սաուդյան Արաբիա կատարած այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել...
Աղբյուր` Panorama.am
22:56
Բաղանիսի, Ոսկեպարի և հարակից գյուղերի բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում
Տավուշի մարզի Բաղանիսի և Ոսկեպարի ու հարակից համայնքների բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում, հայտնում է Sputnik Արմենիայի...
Աղբյուր` Panorama.am
22:44
Այսօր հուսադրող լուրեր ստացվեցին Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների աշխատանքից. Տոյվո Կլաար
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը «X»-ի իր միկրոբլոգում գրել է....
Աղբյուր` Panorama.am
22:24
Իրազեկման ակցիա Հայաստանում քաղբանտարկյալների մասին
Հասարակական-քաղաքական գործիչները, լրագրողները, քաղաքացիներն այսօր  Երևանում շարունակել են հանրային իրազեկման ակցիաները՝ Հայաստանում...
Աղբյուր` Panorama.am
21:48
Կառավարությունն իրականացնում է ռազմավարակաան կարևորության տարածքներից զորքերի միակողմանի հետքաշում.Արման Թաթոյան
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է. 1. Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և...
Աղբյուր` Panorama.am
21:39
Կյանքից հեռացել է Վլադիմիր Կազիմիրովը
Ապրիլի 19-ին, 95 տարեկանում կյանքից հեռացել է ռուս դիվանագետ, ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան, 1992-1996 թթ. ՌԴ միջնորդական առաքելության ղեկավար,...
Աղբյուր` Panorama.am
21:30
Իմ աչքի առաջ Քրեական հետախուզության պետը ոտքը դրել է գլխին. Վահան Հովհաննիսյան
Փաստաբան Վահան Հովհաննիսյանն ահազանգում է՝ Շենգավիթի քննչական բաժնում քրեականի պետ Գևորգ Բարեյանն ու իր ենթակաները 39-ամյա տղամարդու են...
Աղբյուր` Panorama.am
21:19
Իրանն իր նպատակներին հասել է և համարում է գործողությունն ավարտված․ ՀՀ-ում ԻԻՀ դեսպանը՝ Իսրայելի վրա հարձակման մասին
ՀՀ-ում Իրանի Իսլամական հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանին պատասխանել է Իրան-Իսրայել հարաբերությունների սրման պատճառների և հնարավոր...
Աղբյուր` Panorama.am
21:14
Վահագն Դավթյանը նվաճեց ոսկե մեդալն ու օլիմպիական ուղեգիր
Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը նվաճեց աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալը եւ Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր: Քաթարի մայրաքաղաք Դոհայում...
Աղբյուր` Panorama.am
21:07
95-ամյա ուսուցչուհին առայսօր կարդում է և կրթում սերունդներին
«Արմենպրես»-ը  պատմել է 95-ամյա մանկավարժի մասին, որը կիսվել է ողջամտության գաղտնիքով, պատմել Սոս Սարգսյանի հետ անցկացրած...
Աղբյուր` Panorama.am
20:46
Արայիկ Հարությունյանը խաբում և «էշի ականջում» քնեցնում էր ՀՀ քաղաքացիներին
Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյքազերծում» վերնագրով գրառում էր կատարել ֆեյսբուքյան էջում` դրանով իբրև...
Աղբյուր` Panorama.am
20:25
Հայ պաշտոնյաները մեզ տեղյակ են պահել սահմանազատման հարցով արձանագրության բովանդակության մասին․ Իրանի դեսպան
«Հայաստանի հետ ունենք լայն համագործակցություն և այն ներառում է տարբեր ոլորտներ։ Մենք աջակցում են ՀՀ տարածքային ամբողջականությունը և դեմ...
Աղբյուր` Panorama.am
20:02
ՀՀ քննչական կոմիտեն պարզաբանել է ՀՀ ՔԿ Շենգավիթի քննչական բաժնի միջադեպը
 Ապրիլի 19-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում փաստաբանի կողմից հրապարակվել է մեկ անձի ՀՀ քննչական կոմիտեի  Երևան քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
19:50
Մեկնարկել է «Ինքնիշխան նախագծեր․ համագործակցությունը Եվրասիայում» խորագիրը կրող միջոցառումը
Երևանում մեկնարկել է «Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ-ի կազմակերպած «Ինքնիշխան նախագծեր․ համագործակցությունը...
Աղբյուր` Panorama.am
19:41
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն
Արցախի միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Օրեր առաջ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչի կողմից...
Աղբյուր` Panorama.am
19:10
Չկա ոչ մի սահմանազատման գործընթաց, կա միակողմանի զիջում․ Վարդան Ոսկանյան
 «Իրանի կողմից «կարմիր գծերի» մասին հայտարարությունը հնչել է ամենաբարձր մակարդակով՝ թե՛ հոգևոր և թե՛ քաղաքական պաշտոն...
Աղբյուր` Panorama.am
18:47
Պաշտոնական քարտեզում էս ամենը շատ ավելի «սիրուն ա» ու հանձնվող տարածքները չեն երևում․ Գալստյան
Լրագրող Դավիթ Գալստյանը գրում է․ «Բերքաբեր-Բաղանիս հատվածում «սահմանազատում» * Փաստացի ՀՀ-ն տալիս ա Ադրբեջանին...
Աղբյուր` Panorama.am
18:29
Սահմանազատում և սահմանագծում չի լինելու, զորքերի հետքաշում է և միակողմանի հանձնում․ Սուրեն Պետրոսյան
ՀՀ իշխանությունը որևէ աղերս չունի ո՛չ միայն հայկական շահի հետ, այլև՝  պետականության հետ։ Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Հայկական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ամերիկայի հայկական թանգարանում վերականգնվում են արժեքավոր ձեռագրեր և հմայիլներ
Մատենադարանը շարունակում է իր աջակցությունը ցուցաբերել արտերկրում գործընկեր կառույցների ձեռագրերի վերականգնման գործում: Այս...
Աղբյուր` Panorama.am
17:36
Արցախի ԱԺ հայտարարությունը՝ ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացի մասին
Արցախի Հանրապետության «Արդարություն», «ՀՅ Դաշնակցություն» «Արցախի ժողովրդավարական...
Աղբյուր` Panorama.am
17:31
Վարդանյանի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ հաղորդում եմ ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե. Խուդոյան
Փաստաբան իրավապաշտպան  Հովհաննես Խուդոյանը գրում է. «Սամվել Վարդանյանի խափանման միջոցի հարցը քննելիս, իմ հիշելով առաջին անգամ,...
Աղբյուր` Panorama.am
17:18
Տավուշում քարտեզի վրա սահմանազատվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանը. Կառավարություն
Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է «Արմենպրես»-ի գրավոր հարցերին: Հարց...
Աղբյուր` Panorama.am
17:13
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովները ստորագրել են արձանագրություն
Որոշել են, որ այն պետք է համաձայնեցվի ու ստորագրվի Կողմերի միջև մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
Աղբյուր` Panorama.am
17:05
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Արարատ Միրզոյանին
Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանն իր ուրախություն է հատնել Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման...
Աղբյուր` Panorama.am
16:54
Մոսկվայից հետո Ալիևը կմեկնի Բեռլին՝ բանակցելու Շոլցի հետ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կհանդիպեն ապրիլի 26-ին Բեռլինում։ Այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի...
Աղբյուր` Panorama.am
16:51
Էս դու ինչքա՞ն ես փչացրել բոլորի հետ հարաբերութունները, որ Հայաստանի դեմ պատերազմ սկսելը դարձել է մի ժամվա խնդիր. Զաքարյան
«Հայաստանի Հանրապետությունը չի կարող ունենալ թուրք-ադրբեջանական օրակարգ, չի կարող ունենալ ամերիկյան, բրյուսելյան օրակարգ, Մոսկվայի...
Աղբյուր` Panorama.am
16:45
Դավիթ Տոնոյանի վերաբերյալ որոշումները չեն կայացվում դատարաններում կամ իրավապահ մարմիններում. Պաշտպաններ
«Ուշ թե շուտ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին ու այդ ժամանակ այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին»
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
14:03 19/04/2024

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}