Պետերբուրգում վտանգի նարնջագույն մակարդակ է՝ փոթորկի պատճառով
Սանկտ-Պետերբուրգում և Լենինգրադի մարզում արտակարգ իրավիճակների նախարարությունը հունիսի 4-ին վտանգի նարնջագույն մակարդակ է հայտարարել՝ փոթորկի պատճառով: Life.ru-ն գրում է, որ այս մասին հայտնել են գերատեսչության մամուլի ծառայությունից:
Նշվում է նաև, որ շրջանում պահպանվում է անտառային հրդեհների հավանականությունը:
Օդերևութաբանների տվյալներով՝ վաղը քաղաքի արևմտյան և հյուսիս-արևմտյան շրջաններում քամին կբարձրանա 12 մ / վրկ, իսկ ափամերձ գոտում`մինչև 15 մ / վրկ:
Հաղորդվում է, որ հատկապես Ֆինլանդիայի ծոցից ուժեղ արևմտյան քամին բարձրացնում է Պետերբուրգում գետերի ու ջրանցքների ջրի մակարդակը: