211652_close_icon
views-count2828 դիտում article-date 11:30 28-01-2020

«ՍՈՒ-30»-երի նոր խմբաքանակը շուտով կհասնի. Դավիթ Տոնոյան

Մեր սպառազինությունը և այն կարողությունները, որ անհրաժեշտ են Զինված ուժերին՝ իրենց խնդիրները կատարելու նպատակով, ավելացված են։ Այս մասին այսօր՝ հունվարի 28-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ «Ես ռազմական գաղտնիք չեմ բացի, բայց տասնյակ տոկոսներ են։ Այսինքն մեր կարողությունները բավականին մեծացել են»,-ասաց նախարարը։ Հավելեց, որ զորամասերի 40 %-ից ավելին անցել են սննդի ապահովման նոր ձևաչափին։ Հարցին, թե ընացիկ տարում 100 %-ով կանցնե՞ն սննդի ապահովման նոր համակարգին, պատասխանեց, որ անում են ամեն ինչ, որեսզի այն իրականություն դարձնեն։ Մեկ այլ հարցին, թե ՍՈՒ-30-երի մյուս խմբաքանակը երբ կհասնի Հայաստան, նախարարը պատասխանեց, որ շուտով։

Նմանատիպ նյութեր