211652_close_icon
views-count2023 դիտում article-date 23:22 27-02-2019

Փրկարարներն ավտոմեքենաները դուրս են բերել արգելափակումից

Փետրվարի 27-ին, ժամը 20:10-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի սպորտային համալիրի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Mercedes C300 մակնիշի ավտոմեքենան: *** Փետրվարի 27-ին, ժամը 11:15-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 29-րդ կմ-ին երկու ավտոմեքենա արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Lexus GX470 (վարորդ՝ Ս. Մ., 1 ուղևոր) և Toyota Prado (վարորդ՝ Վ. Ա.) մակնիշների ավտոմեքենաները: *** Փետրվարի 27-ին, ժամը 10:50-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նուբարաշենի խճուղում՝ գերեզմանատան մոտակայքում, 2 ավտոմեքենաներ արգելափակվել են ցեխի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենան, իսկ «Kia» մակնիշի ավտոմեքենան, մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, դուրս է բերվել տեղի ուժերով: *** Փետրվարի 27-ին, ժամը 01:59-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ջամշլու գյուղի մոտակայքում «Toyota» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Toyota» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Է. Կ.): *** Փետրվարի 27-ին, ժամը 01:08-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում՝ Նաիրի հյուրանոցից դեպի Ջրվեժ թաղամաս տանող ավտոճանապարհին՝ ձորում, քաղաքացին ավտոմեքենայով դուրս է եկել նախընտրած ուղուց և մոլորվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Փ. Մ., ծնված 1971 թ.): *** Փետրվարի 27-ին, ժամը 00:59-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Հարթավան գյուղի մոտակայքում ավտոմեքենան մերկասառույցի պատճառով դուրս է եկել երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Դ. Վ.): *** Փետրվարի 26-ին, ժամը 20:03-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Վայոց ձորի մարզի Վերնաշեն գյուղից դեպի Սպիտակավոր վանք տանող ավտոճանապարհին՝ «Սիսակաշեն» կոչվող տարածքում, ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենան (2 ուղևոր):

Նմանատիպ նյութեր