211652_close_icon
views-count20692 դիտում article-date 11:50 30-11-2022

Ձեզ բացակա չենք դնի․ Լոռու մարզի Բազում գյուղում հերոսների հիշատակը հավերժացնող խաչքարին միշտ ծաղիկներ են խոնարհում․ Ձեր սխրանքն անմահ է՝ հանուն Հայաստանի ու Արցախի ձեր կյանքը զոհաբերած բազումցի լեգենդներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արցախյան բոլոր պատերազմներին իր հերոսներն է տվել նաև Լոռու մարզի Բազում գյուղը։

Գրեթե ամեն օր գյուղի լեգենդ դարձած հերոսների հիշատակը հավերժացնող խաչքարին են այցելում ոչ միայն տեղաբնակները, այլ նաև հանրապետության տարբեր մարզերից, Արցախից, ԱՊՀ երկրներից։ Այցելուները ծաղիկներ են խոնարհում հերոսների հիշատակին ու հպարտությամբ նշում, որ Բազում գյուղն անմասն չի մնացել հանուն Հայաստանի ու Արցախի պաշտպանության մարտերին։ Ու հպարտորեն ասում են՝ Ձեզ բացակա չենք դնի։

Համալիրը կառուցվել է ծնունդով Բազում գյուղից Կամո Եղիազարյանի բարերարությամբ։

Շինարարական աշխատանքները ղեկավարել ու կազմակերպել են Զավեն Փարեմուզյանը և Հրաչ Ալավերդյանը։

Ճարտարապետ` Սուրեն Աբովյան։

Հավերժ Փառք հերոս նահատակներին։


Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 150+
150+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր