▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Փոքրիկ կրպակներից գրեթե որևէ մեկում ՀԴՄ չեն տալիս». Վահրամ Թոքմաջյան

 

Պատմաբան Վահրամ Թոքմաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փոքրիկ կրպակներից գրեթե որևէ մեկում ՀԴՄ չեն տալիս: Այդ թվում, հայտնի կանաչ կրպակները, որոնք իբրև մամուլի վաճառքի համար են, սակայն վաճառում են նաև սիգարետ, լիցքավորում են հեռախոս և այլ մանր-մունր ծառայություններ են մատուցում: Թե ումն են հայտնի կանաչ կրպակները, ես չէ, որ պետք է հուշեմ ՊԵԿ-ին: Համատարած ՀԴՄ չեն տալիս նաև Կենտրոնի փոքր սիգարետի կրպակները: Սուպերմարկետում, նույն սիգարետը գնում եմ 680 դրամ, իսկ այդ կրպակներում՝ 700-750 դրամ: Ըստ իրենց հայեցողության: Ես դեմ չեմ, եթե փոքր բիզնեսը զարգանա: Բայց իրականում փոքր բիզնեսի մասին խոսք չկա, քանի որ որևէ փոքրիկ բիզնեսմեն, չի կարողացել Օպերայի հարակից խաչմերուկում կրպակ ձեռք քցի ու բարգավաճի: Վաղուց 90-ականներն անցել են, երբ որս որտեղ ուզում էինք, մի հատ ստոլիկ էինք դնում, իսկ մանր կոռուպցիան փոքրին աջակցում էր ոտքի կանգնել:
     ՀԻմա, ես ոչ նյարդեր ունեմ, ոչ առավել ևս՝ հավես ու ժամանակ, ամեն անգամ չանգա ծռելու, թե ինձ ՀԴՄ տվեք: Դրա համար կա ՊԵԿ, իր աստղաբաշխական հավելավճարներով, հրաշագեղ գործավարուհիներով, ԲԱԶՄԱՖՈՒՆկցիոնալ քարտուղարուհիներով և այլն: Թող գնան ու գտնեն: Էդ իրենց գործն է: Ավելի շուտ՝ կորած էլ չեն, որ գտնեն, ամեն ինչ արվում է բացահայտ: Թե մի ֆունկցիա ունեն՝ մարդկանց վրա գնից երկու կամ ավել արժեքով ՀԴՄ սարք սաղցնել»:

Պատմաբան Վահրամ Թոքմաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Փոքրիկ կրպակներից գրեթե որևէ մեկում ՀԴՄ չեն տալիս: Այդ թվում, հայտնի կանաչ կրպակները, որոնք իբրև մամուլի վաճառքի համար են, սակայն վաճառում են նաև սիգարետ, լիցքավորում են հեռախոս և այլ մանր-մունր ծառայություններ են մատուցում: Թե ումն են հայտնի կանաչ կրպակները, ես չէ, որ պետք է հուշեմ ՊԵԿ-ին: Համատարած ՀԴՄ չեն տալիս նաև Կենտրոնի փոքր սիգարետի կրպակները: Սուպերմարկետում, նույն սիգարետը գնում եմ 680 դրամ, իսկ այդ կրպակներում՝ 700-750 դրամ: Ըստ իրենց հայեցողության: Ես դեմ չեմ, եթե փոքր բիզնեսը զարգանա: Բայց իրականում փոքր բիզնեսի մասին խոսք չկա, քանի որ որևէ փոքրիկ բիզնեսմեն, չի կարողացել Օպերայի հարակից խաչմերուկում կրպակ ձեռք քցի ու բարգավաճի: Վաղուց 90-ականներն անցել են, երբ որս որտեղ ուզում էինք, մի հատ ստոլիկ էինք դնում, իսկ մանր կոռուպցիան փոքրին աջակցում էր ոտքի կանգնել:

    

 

 

 

 

 

 

 

ՀԻմա, ես ոչ նյարդեր ունեմ, ոչ առավել ևս՝ հավես ու ժամանակ, ամեն անգամ չանգա ծռելու, թե ինձ ՀԴՄ տվեք: Դրա համար կա ՊԵԿ, իր աստղաբաշխական հավելավճարներով, հրաշագեղ գործավարուհիներով, ԲԱԶՄԱՖՈՒՆկցիոնալ քարտուղարուհիներով և այլն: Թող գնան ու գտնեն: Էդ իրենց գործն է: Ավելի շուտ՝ կորած էլ չեն, որ գտնեն, ամեն ինչ արվում է բացահայտ: Թե մի ֆունկցիա ունեն՝ մարդկանց վրա գնից երկու կամ ավել արժեքով ՀԴՄ սարք սաղցնել»:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին