Զախարովան ԱՄՆ պատժամիջոցներին պատասխան քայլեր է խոստացել
Ռուսական կողմը համերժեք պատասխան կտա ամերիկյան պատժամիջոցներին։ Այս մասին, «Գազետա.ռու»-ի փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Եթե հիպոթետիկ կերպով խոսենք նոր պատժամիջոցների մասին, մենք դրանց համարժեք պատասխան ենք տալիս և չենք մեկնաբանում այդ որոշումների մշակման աշխատանքային գործընթացը»,- ասել է Զախարովան։
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել էր, թե ինչով է առաջնորդվելու նախագահը պատժամիջոցների մասին որոշումներ ընդունելիս։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Տավուշի գյուղերի հանձնման պրոցեսը տեղի ունենա, այդտեղից կսկսվի պետականության վերջնական ավարտը