Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Գյումրիի դպրոցների 150 աշակերտ «Ինֆորմատիկա»-ի դասերը կանցկացնեն Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում

Գյումրիի դպրոցների 150 աշակերտ «Ինֆորմատիկա»-ի դասերը կանցկացնեն Գյումրու 
տեխնոլոգիական կենտրոնում

ԳՅՈՒՄՐԻ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր ուսումնական տարում Գյումրիի հանրակրթական դպրոցների մոտ 150 աշակերտ «Ինֆորմատիկա» առարկայի դասերը կանցկացնեն Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում: Այս մասին օգոստոսի 25-ին Գյումրու թիվ 21 դպրոցում տնօրենների օգոստոսյան խորհրդակցության ժամանակ նշեցին Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանն ու Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանը:

Խորհրդակցությանը ներկա էին նաև ՀՀ կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը, գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրեն Արա Իսպիրյանը, դպրոցների տնօրեններ, փորձագետներ: «Հուրախություն բոլորիս, նոր ուսումնական տարում, այն դպրոցները, որոնք ունեն համակարգիչների կարիք, նախնական պայմանավորվածության համաձայն, 9-րդ դասարանների «Ինֆորմատիկա» առարկայի դասերը կանցկացնեն Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում ու ուսուցիչները դասերը կանցկացնեն տեխնոլոգիական կենտրոնի մասնագետների հետ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը՝ փաստելով, որ նախնական ծրագրով սա կիրականացվի Գյումրու դպրոցների համար, իսկ հետագայում, արդյունավետությունից ելնելով, նաև մարզի գյուղական համայնքներում:

«Սա շատ տրամաբանական է քանի որ դպրոցներում համակարգիչները, մեղմ ասած, չեն բավարարում այսօրվա պահանջներին: Շատ դպրոցներ են այդ վիճակում»,-նշեց Հրայր Կարապետյանը՝ խոսելով ոչ միայն դպրոցների համակարգչային բացերի, այլ նաև առարկան դասավանդող ուսուցիչների մասնագիտական որակավորման մասին:
Վարչության պետը նաև անդրադարձավ դպրոցների սպորտդահլիճների, մանկավարժների, դպրոցների տնօրենների ու փոխտնօրենների պատշաճ տեսքի կարևորությանը:

«Ունենք տնօրեններ, ինձ թող ներեն, բնավ միտք չունեմ ոչ մեկին վիրավորելու, որ երբեւէ չես կարող չճանաչելով տարբերես դպրոցի պահակից, բակապահից, եւ ունենք տնօրեններ` շատ հարիր տեսքով, որոնց եւս, եթե չճանաչենք, կարող ենք ընդամենը արտաքին տեսքը նկատելով, քաշվենք, մի պահ էլ հետ պահենք մեզ շփվելուց: Հատկապես տղամարդ տնօրեններին չեմ կարող ընդունել այն հանգամանքով, երբ ոչ սափրված, ոչ սթափ վիճակում կարող են մտնել դպրոց: Կարող են մտնել ոչ ճիշտ ժամանակին, կարող են դպրոցից բացակայել: Վերջիվերջո, ուսումնական հաստատությունն իր ամբողջ աշակերտական, մանկավարժական համակազմով պետք է օրինակ վերցնի իր գլխավորից»,-նշեց Հրայր Կարապետյանը: Պատասխանատուն նաև խոսեց դասագրքերի ու տարակարգի տրամադրման մասին:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]