Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Սերժ Սարգսյանի հարձակումը

Կարեն Կարապետյանի մամուլի ասուլիսին զուգահեռ, հայաստանյան մեդիահոսքը բավական առատ է Սերժ Սարգսյանի տնտեսական դատողություններով, որ նա արել է ռուսական ԶԼՄ-ների հետ հարցազրույցների, այսպես ասած, փնջի շրջանակում: Բանն այն է, որ վերջին օրերին Սարգսյանը մի քանի հարցազրույց է տվել ռուսական տարբեր ձևաչափի լրատվամիջոցների: Այդ հարցազրույցների առանձնահատկությունն այն է, որ դրանք ընդգծված տնտեսական թեմատիկայով են, և Սերժ Սարգսյանը խոսում է արտաքին տնտեսական հարաբերությունների մասին, բնականաբար՝ առանցքում ունենալով այսպես ասած Եվրասիական միությունն ու դրա առաջ Հայաստանի պարտավորությունները:

Զուտ բովանդակային շեշտադրումները, անշուշտ, առանձին քննարկման և դիտարկման առարկա են, սակայն ինքնին հարցազրույցների ընդգծված տնտեսական թեմատիկան, և ընդգծված արտաքին տնտեսական շրջանակը ուշագրավ են: Այդ ֆոնին էլ հետաքրքիր է այն, որ նոյեմբերի 2-ին ասուլիս տալով հայաստանցի լրագրողների համար, վարչապետ Կարեն Կարապետյանը գլխավորապես անդրադարձել է ներքին տնտեսական գործընթացներին, հպանցիկ շոշափելով արտաքին բաղադրիչները: Ավելին, Կարապետյանը չի անդրադարձել վերջին օրերի ամենակարևոր զարգացումներից մեկին անգամ՝ իր կատարմամբ: Խոսքը Իրան կատարած այցի մասին է և զարմանալի է, որ Կարեն Կարապետյանն իր ասուլիսի ընթացքում այսպես ասած բաց է թողում այդ կարևոր թեման:

Մամուլում օրերս հրապարակվեցին տեղեկություններ, որ Կարեն Կարապետյանը Սերժ Սարգսյանի հետ պայմանավորվել է իշխանության բաժանման հարցում, և Սարգսյանը կլինի վարչապետ, իսկ նա փոխվարչապետ: Կարեն Կարապետյանը հերքել է աշխատանքի այսպես ասած այդ բաժանումը, սակայն ուշագրավ է այն, որ այս օրերին բավականին նկատելի բաժանում է ուրվագծվում նրանց միջև՝ Սերժ Սարգսյանը բավականին ինտենսիվ քարոզչական ալիք է ծավալել ռուսական ԶԼՄ-ներով, այսպես ասած՝ մտնելով տնտեսական տիրույթ, որը նրա պարագայում ընկալվում էր թերևս իր ամենաթույլ և խոցելի տիրույթը: Փոխարենը, Կարեն Կարապետյանն իր ասուլիսի ընթացքում չի փորձում «տրորել» Սարգսյանի հարցազրույցներով գծված սահմանը:

Արդյո՞ք դա պայմանավորվածություն է, ու ի՞նչ ժամանակահատվածի համար և ինչ այսպես ասած փաթեթի շրջանակում: Միևնույն ժամանակ, արդյո՞ք Սերժ Սարգսյանը ռուսական դաշտում փորձում է ցույց տալ, որ տնտեսությունն իր ամենևին խոցելի կամ թույլ տեղը չէ, կամ եթե էր, ապա այդ թուլությունն ու խոցելիությունն անցյալում է, և այժմ Սարգսյանն այդ ուղղությամբ նույնիսկ պատրաստվում է լինել բավական ակտիվ: Թեև, չի բացառվում, որ Սարգսյանի համար տնտեսական բաղադրիչը շարունակում է մնալ աքիլեսյան գարշապար՝ պարզապես նա առաջնորդվում է սկզբունքով, որ լավագույն պաշտպանությունը հարձակումն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում