ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի հաջորդ նիստը կգումարվի 2018թ. սեպտեմբերին
Աշխատանքային այցելությամբ Մինսկ ժամանած Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր մասնակցել և ելույթ է ունեցել Անկախ պետությունների համագործակցության մասնակից երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նիստը մեկնարկել է նեղ ձևաչափով, ապա շարունակվել է ընդլայնված կազմով պատվիրակությունների մասնակցությամբ։
Նիստի օրակարգում ընդգրկված են եղել կազմակերպության գործունեության արդյունավետության բարձրացման, քաղաքական, անվտանգության, մշակութային, կրթական բնագավառներում ԱՊՀ մասնակից երկրների փոխգործակցության զարգացմանն ուղղված մեկ տասնյակից ավելի որոշումների նախագծեր, որոնք արժանացել են նախարարների հավանությանը։
Արտաքին գործերի նախարարները մտքեր են փոխանակել միջազգային օրակարգի հրատապ խնդիրների շուրջ, անդրադարձել են ԱՊՀ մասնկաից երկրների ԱԳՆ-երի միջև խորհրդակցությունների անցկացման հարցերին։
Նախարարները հավանություն են տվել «Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում հանցագործությունների դեմ պայքարի ոլորտում համագործակցութան մասին Համաձայնագրի», ինչպես նաև «Հանցավորության դեմ համատեղ պայքարի 2019-2023թթ. միջպետական ծրագրի» նախագծերին։
Նիստի մասնակիցներն անդրադարձել են «100 գաղափար ԱՊՀ-ի համար» ծրագրին, որի նպատակն է երիտասարդներին ներգրավել ԱՊՀ մասնակից երկրների առջև ծառացած խնդիրների լուծման մեջ։
Որոշվել է ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի հաջորդ նիստը գումարել 2018թ. սեպտեմբերին։
ԱՊՀ մասնակից երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանդիպում եմ ունեցել Բելառուսի նախագահի հետ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ