Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Միջազգային դարձած Թարգմանչաց տոնին մասնակցում է օտարերկրացի տասը մասնագետ

Միջազգային դարձած Թարգմանչաց տոնին մասնակցում է օտարերկրացի տասը 
մասնագետ

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Թարգմանչաց տոնի շրջանակում, որը Հայաստանի գրողների միության և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նախաձեռնությամբ առաջին անգամ նշվելու է որպես միջազգային տոն, Հայաստանը հյուրընկալել է ոլորտի տասը արտասահմանյան ներկայացուցչի: Նրանք հայ գրականության ինքնատիպ նմուշները թարգմանել են իրենց լեզվով` նպաստելով մեր գրականության հանրահռչակմանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տոնի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ հոկտեմբերի 11-ին Հայաստանի գրողների միությունում:

«Թարգմանչաց  տոնի ընթացքում հիշում ենք մեր մեծերի` Սահակ Պարթևի, Մեսրոպ Մաշտոցի, Դավիթ Անհաղթի, Նարեկացու, Շնորհալու և այլոց անունները: Բնականաբար, պահպանելով այդ հոգևոր հսկա արժեքը` պիտի կարողանանք նորովի, նոր գործերով հարստացնել թարգմանական գրականությունը»,-շեշտեց Միլիտոնյանը:

Նա տեղեկացրեց, որ «Թարգմանչաց տոն» միջազգային գրական փառատոնն անցկացվելու է հոկտեմբերի 10-15-ը: Տոնի շրջանակում Հայաստանը հյուրընկալելու է գրողների, թարգմանիչների աշխարհի տարբեր երկրներից:

Նրանցից են Վահիդ Նադերը Գերմանիայից, Ղավամեդդի Ռազավիզադեն և Վարանդը Իրանից, Կալինա Իզաբելա Զիոլան Լեհաստանից, Ալան Ուայթհորնը Կանադայից, Նինա Գաբրիելյանը Ռուսաստանից, Մաղվալա Գոնաշվիլին, Բաղաթեր Արաբուլին, Մանանա Գոգիաշվիլին Վրաստանից, Վարդան Հակոբյանը Արցախից  և Օլեքսանդր Բոժկոն Ուկրաինայից:

Ծագումով հայ թարգմանիչ, գրող  Ալան Ուայթհորնը նշեց, որ գրում է ակադեմիական գրքեր, լրագրողական, հոդվածներ, բանաստեղծություններ, էսսեներ մարդու իրավունքների մասին և զբաղվում է հարակից գործունեությամբ:

«Որպես գրողներ մենք փոխանակում  և թարգմանում ենք միմյանց  ստեղծագործություններն ու մշակույթները: Գրողների ու թարգմանիչների դերն առանցքային է  ուսուցման, դաստիարակման գործում, ուստի խնդրում եմ բոլորին ստեղծագործել»,-ասաց նա:

Տոնի շրջանակում հոկտեմբերի 12-ին հյուրերը և փառատոնի մասնակիցները կայցելեն Օշական, կմասնակցեն «Թարգմանչաց տոնի» միջոցառումներին, որտեղ կանցկացվի «Կանթեղ» մրցանակաբաշխությունը: Փառատոնի մյուս օրերին հյուրերը կլինեն Գյումրիում, կհանդիպեն Շիրակի մարզի գրողների հետ, կծանոթանան տեղի մշակութային կենտրոններին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]