Վարչապետի Մոնումենտում կառուցվող տունը աղետածին վտանգ պարունակու՞մ է. հարցը հասավ ԱԺ

ՀՀ ԱԺ-ում ընթացող «Աղետների ռիսկերի կառավարման բնագավառում ազգային կարողությունների զարգացումը» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի ազգային կոմիտեի նախագահ Կարինե Դանիելյանն անդրադառնալով անկախության տարիներին մայրաքաղաքում կատարված քաղաքաշինությանը, այն որակեց հակաէկոլոգիական, որի արդյունքում բարձրացել է աղետների ռիսկը:

«Կենտրոնն այլևս չխտացելու օրենքը մտավ ԱԺ, բայց, չգտեմ ինչու, մնաց, մնաց, մնաց ու հետ գնաց՝ չընդունվեց, բայց օրենքը կարևոր էր, մենք տեսնում ենք, որ նույնիսկ ամենաակտիվ սեյսմիկ գոտում կառուցվել են շինություններ։ Հյուսիսային պողոտան, օրինակ, կարող է օրինակ ծառայել, թե ինչպես չի կարելի սեյսմիկ ակտիվ գոտում նման շենք կառուցել»,- ասաց նա՝ ընդգծելով, որ կառավարության որոշում կա՝ այդ շենքերն Օպերայից բարձր չպետք է լինեն:

Դանիելյանի խոսքով, եթե Երեւանում աղետ լինի, որոշ դպրոցներից երեխաներին հնարավոր չի լինի տարհանել: «Աղետի դեպքում երեխաներին պետք է տարհանել, բայց հարց է առաջանում՝ ո՞ւր տարհանել։ Չարենցի դպրոցի դիմաց, օրինակ, ընդամենը մի քանի մետր տարածություն կա դպրոցի և կողքի բարձրահարկ շենքի միջև։ Կարծես՝ հատուկ շենքերը կառուցվել են նրա համար, որ աղետի պարագայում քանդվի դպրոցի գլխին», - ասաց Կարինե Դաբիլեյանը։

Վերջինս նաև ընդգծեց, որ վերջին տասնամյակում աղետները կրկնապատկվել են, վերջին եռամսյակում՝ եռապատկվել։ Դանիելյանը բարձրաձայնեց այն մասին, որ հակաէկոլոգիական շքեղ առանձնատները հիմնականում համարվում է մեծահարուստ պաշտոնյաների վիլլանները:

ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով Դանիելյանի մտահոգության ասաց.

«Ես չգիտեմ ով, որտեղ, ինչ ունի, բայց ես խոսեցի ռիսկների կանխարգելման մասին եւ մեր մամուլի գործընկերների կողմից պետք է ստեղծվի անհանդուրժող մթնոլորտ՝ ռիսկի չընկալման վերաբերյալ: Ինձ աջակցեք: Չեմ կարծում, որ ինչ-որ վայրում կա ռիսկային շինարարություն, եւ շարունակվում է այն ընթանալ, կարծում եմ, որ դա մամուլի շահարկումներն է միայն»,- ասաց նախարարը, երբ լրագրողները հետաքրքրվեցին, թե «Մոնումետում» վարչապետի կառուցվող առանձնատունն ընդգրկվում է Դանիելյանի մատնանշած հակաէկոլոգիական շինությունների մեջ:

Տոնոյանն իր խոսքում անդրադարձավ նաեւ այն խնդրին, որ շինարարություն իրականացնելու թույլտվության ոլորտում առկա է նաեւ կոռուպցիոն գործարքներ: Նախարարն էլի օգնության կանչեց լրագրողներին:

«Ոնց կարող է մի ոլորտում, որտեղ կա մեծ ֆինանսական ռիսկեր, չլինի կոռուպցիա, իսկ ո՞վ է ասում, որ չկա»,- նշեց նա:

Հարցին, թե եղե՞լ է մի դեպք, որտեղ նախարարը տեսել է, որ ռիսկային շինարարություն է ընթանում՝ աղետածին հետեւանքերով, եւ նա չի թույլատրել շարունակել  շինարարությունը, Տոնոյնանն ասաց. «Ես եթե տեսնում եմ, որ վտանգ կա, թույլտվություն չեմ տալիս»: Իսկ armtimes.com-ի դիտարկմանը, թե համարձակություն ունի նաեւ մեծահարուստներին մերժել, Տոնոյանն ասաց.

«Ես չգիտեմ, թե մեծահարուստներ ասելով ում նկատի ունեք, բայց եթե այդ գործարքներում կան, ուրեմն հարուստ են»:

Armtimes.com-ի հարցին, թե դպրոցների մոտակայքում աղետածին շենք-շինությունների առկա վտանգի մասին է խոսվում, Տոնոյանը մեկնաբանեց.

«Այդտեղ լրացուցիչ գնահատման խնդիր կա: Այն ինչ հայտարարվում է, պետք է պարզապես ուսումնասիրել»:

Տպել
5490 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին