Հայաստանյան հասարակությունն ընտրել է ժողովրդավարության ուղին. Մարկ Բերհենդթ՝ Freedom House

13/02/2019 schedule09:09

Ամերիկայի Ձայնի հարցերին է պատասխանում Freedom House կազմակերպության Եվրոպայի և Եվրասիայի ծրագրերի տնօրեն Մարկ Բեհրենդթը:

Հարց՝ Շնորհակալություն պարոն Բեհրենդթ, մեզ հետ զրույցի համար: 2018 թվականը մեծ ու դրամատիկ փոփոխությունների տարի էր Հայաստանի համար: Ինչպե՞ս եք գնահատում ժողովրդավարության ներկայիս վիճակն այնտեղ:

Նման մեծ փոփոխությունները սովորաբար հանրության առջև բարձրացնում են մի շարք կարևոր խնդիրներ: Կարող ենք վերլուծել անցած տարվա զարգացումները, սակայն անհրաժեշտ է նաև կենտրոնանալ հնարավոր բոլոր փոփոխությունների վրա՝ փորձելով հասկանալ, թե ինչպես իրականացնել դրանք: Դա դժվար ճանապարհ է: Իհարկե Հայաստանը մեծ փոփոխություններ է իրականացրել անցած տարի: Այն փաստը, որ հայ ժողովուրդը խաղաղ սահմանադրական ճանապարհով ոչ է ասել Սերժ Սարգսյանին, ով փորձում էր պահպանել իշխանությունը, հիանալի փորձություն էր դրական ավարտով: Չափազանց ոգևորիչ է, երբ տեսնում ես, թե ինչպես մարդիկ կարող են հավաքվել միասին և հասնել քաղաքական նման փոփոխությունների: Այսօր աշխարհի տարբեր վայրերում գրանցվում է ժողովրդավարության նահանջ, սակայն չպետք է մոռանալ, որ ավտորիտար վարչակարգերը անկայուն են: Նրանք կարող են արագ փոխվել: Փոփոխության համար անհրաժեշտ է, որ քաղաքացիները ցանկանան դա անել ու մտահոգված լինեն դրանով:

Հայաստանում այսօր մարտահրավերները շատ են: Նման հեղափոխական ոգևորությամբ լցված իրավիճակներին ականատես ենք եղել վերջին 20 տարիների ընթացքում բազմաթիվ տարածաշրջաններում: Երկու անգամ Ուկրաինայում, երկու անգամ Վրաստանում, շատ անգամ Ղրղստանում և այլ երկրներում: Յուրաքանչյուր դեպքում, սակայն, մարդիկ չեն ստացել այն, ինչին սպասում էին: Առկա են կառուցվածքային դժվարություններ այն տեղերում, որտեղ հեղափոխությունը հաղթում է, որը դժվարեցնում է կոնսոլիդացման և բարեփոխումների իրականացման գործընթացը: Հայաստանի պարագայում առավելությունն այն էր, որ այն ինչ տեղի ունեցավ ամբողջապես Հայաստանի ներքին զարգացումն էր: Այն անսպասելի էր և որևէ կերպ հրահրված չէր դրսից: Հայաստանը չկրկնեց հարեւան երկրների կատարած սխալները: Շատ կարևոր է, որ քաղաքացիական հասարակությունը, որը երկար տարիներ իշխանությունից դուրս էր, այժմ հնարավորություն է ստացել համագործակցել կառավարության հետ, սակայն դրա հետ մեկտեղ անհրաժեշտ է, որ այն լինի քննադատող և ստիպի իշխանությանը լինել պատասխանատու: Այսօր բնակչության 85 տոկոսն աջակցում է կառավարությանը և չկա որևէ մեկը, ով հարցականի տակ կդնի, թե արդյոք ճիշտ ուղղությամբ ենք շարժվում:

Այս հարցը սակայն պետք է հաճախ քննարկվի, անհրաժեշտ են քննադատող քաղաքացիական հասարակություն, մարդիկ, լրատվամիջոցներ, որոնք պետք է մարդկանց բացատրեն, թե ինչ է տեղի ունենում: Խոսքը կողմնակալ մամուլի մասին չէ: Մամուլը պետք է իրականացնի իր գործառույթը մարդկանց տեղեկացված պահելու հարցում:

Այսօր Հայաստանի իշխանությունից ակնկալիքները շատ մեծ են տեղի ունեցած մեծ փոփոխություններից հետո, սակայն արագ փոփոխությունների սպասել անիրատեսական է: Փոփոխությունները պետք է ընթանան դանդաղ և ճիշտ ուղղությամբ, և ճիշտ ճանապարհը պետք է բացահայտվի տարբեր միջոցներով:

Արդարադատության ոլորտը չափազանց կարևոր է Հայաստանում օրենքի գերակայության վերականգման համար: Այն հաջողված չի լինի, եթե իշխանությունները ուղակի պաշտոնանկ անեն միանգամից բոլոր դատավորներին: Կարևոր է, նախ, ապաքաղաքականացնել դատական համակարգը: Չեմ բացառում իհարկե, որ լինեն որոշակի քաղաքական և ինստիտուցիոնալ զարգացումներ:

Այսօր շատ են խոսում անցումային արդարադատության մասին: Այո, դրա անհրաժեշտությունը կա այս պահին: Մի գուցե այս պահին անհրաժեշտ է քաղաքական որոշում դրա համար: Հասարակությունը պետք է մասնակցի այդ որոշման ընդունմանը և դա անի իհարկե բոլորի կողմից ընդունված միջոցներով:

Հայաստանը 2008 թվականի ողբերգությունից ի վեր բավականին բևեռացված էր: Հայաստանի հանրության համար այժմ կարևոր է միասնությունը: Այն պետք է նաև ներգրավի մարդկանց, ովքեր աշխատել են նախկին իշխանությունների օրերին: Շատ մարդիկ կարող են լինեն կոռումպացված ոչ միայն Հայաստանում, այլև՝ աշխարհում: Սակայն շատ մարդիկ կան, ում ներուժը պետք է օգտագործել: Վերջին 15 տարիների ընթացքում մեծ առաջընթաց է գրանցվել Հայաստանում: Դրա մի հատվածը գրանցվել է թղթի վրա, այլ ոչ իրական կյանքում: Սակայն այդ թղթի վրա գրանցված առաջընթացը, միևնույն է, առաջընթաց է, որը կարող է վերածվել իրականության: Շատ կարևոր է չկորցնել դա:

Հարց՝ Ինչպե՞ս ԱՄՆ-ը և Արևմուտքը կարող են օժանդակել Հայաստանին այս փուլում:

Առաջին հերթին ԱՄՆ-ը և արևմտյան տերությունները պետք է գիտակցեն, որ այս ամենը վերաբերում է միայն Հայաստանին, և սա Հայաստանի որոշումն է: Յուրաքանչյուր որոշում պետք է կայացնի Հայաստանը: Պետք է հեռու մնալ իրավիճակը աշխարհաքաղաքական հարթակ տանելուց: Սա ներքաղաքական գործընթաց է, որը տեղի է ունենում անկախ երկրում: Շատ կարևոր է, որ դոնոր կազմակերպությունները, Freedom House և այլք, դիվանագետները և ընդհանրապես բոլորը գիտակցեն, որ այս ամենը պետք է նախևառաջ հարգել: Թույլ տվեք Հայաստանը ինքը կողմնորոշվի իրեն վերաբերվող հարցերում: Դա առաջնայինն է: Կարծում եմ մարդիկ գիտակցել են դա: Միջազգային ոգևորության ժամանակաշրջանը, ինչպես ցույց տվեց ժամանակը, անարդյունավետ էր: Սաակաշվիլիի օրոք, օրինակ,կար մեծ ոգևորություն, իսկ ամեն ինչ ավարտվեց նրա կողմից կատարված սխալներով: Մենք կարող ենք նշել նաև այլ օրինակներ:

Իհարկե անհրաժեշտ է աջակցել Հայաստանին, քանի որ այդ փոփոխությունների համար պետք են դրամական միջոցներ, և անհրաժեշտ է դրանք անել համահունչ այնտեղ ընթացող գործընթացներին: Անվտանգության հետ կապված իրավիճակը Հայաստանի համար ծանր է և այն միշտ էլ շարունակելու է մեծ խնդիր հանդիսանալ: Հայաստանի համար մշտական հարցերից է, թե որն է առաջնայինը՝ հակամարտության կարգավորումը, թե ժողովրդավարության զարգացումը: Այս պահին Հայաստանի հասարակությունը որոշել է առաջնային տեղ տալ ժողովրդավարությանը: Դա նշանակում է, որ ժողովրդավարության զարգացումը չպետք է հանգեցնի հակամարտության իրավիճակի լարմանը: Չեմ կարծում, որ դրա վտանգը կա, սակայն պետք է ուշադրությամբ հետևել գործընթացներին: Եվ իհարկե փորձել հակամարտությունը տանել դեպի խաղաղ կարգավորում:

Հարց՝ Իսկ որքանո՞վ է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ազդեցություն թողնում ժողովրդավարացման գործընթացի վրա:

Տարիներ շարունակ, թե՛ Հայաստանում և թե՛ Ադրբեջանում այն ուժերը, որոնք կողմ չէին ժողովրդավարական փոփոխություններին, հեշտությամբ օգտագործում էին ազգային անվտանգության խնդիրները որպես արդարացում ժողովրդավարական փոփոխություններ չիրականացնելու համար: Այսօր որոշում է կայացված Հայաստանում, որ իրենք չեն պատրաստվում օգտագործել ազգային անվտանգության հարցերը որպես արդարացում: Փոփոխություններ իրականացնելու անհրաժեշտության մասին որոշումը վերջին տարում միասնաբար կայացրել է Հայաստանի հասարակությունը:

Տպել
1829 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին