iPhone-ի վաճառքը նվազել է 20 %. Ինչպե՞ս է ընկերությունը հետաքրքրելու հաճախորդներին

May 8, 2019

Apple-ի զուտ շահույթը ֆինանսական տարվա երկրորդ եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, կրճատվել է 16%՝ կազմելով 11.5 մլրդ դոլար: Apple-ի եկամուտը նվազել է 5% և հասել 58 մլրդ դոլարի: Պատճառներից մեկը ընկերության հիմնական արտադրանքի նկատմամբ հետաքրքրության անկումն է: IPhone-ի վաճառքը բերեց մոտ 31 մլրդ դոլար`17% պակաս, քան 2018 թ. երկրորդ եռամսյակում:


The Wall Street Journal- ը գրում է, որ այս տարին կարող է լինել  Apple-ի գլխավոր գործադիր տնօրեն Թիմ Կուկի ամենաթույլ ժամանակահատվածը: Տարվա սկզբում ընկերությունը հաշվետվություն է ներկայացրել ֆինանսական տարվա առաջին եռամսյակի համար և նկատվել է շահույթի նվազում:


Ինչո՞ւ նոր iPhone-ը հետաքրքիր չէ սպառողին, և ի՞նչ պետք է անի ընկերությունը գնորդների հետաքրքրությունը շարժելու համար:


Bloomberg-ը գրում է, որ ընկերությունը դիմել է «ավանդական մարտավարության»: Տարբեր շրջաններում ընկերությունն սկսել է առատ վաճառքային ծրագիր, որը թույլ է տալիս փոխարինել ձեր հին սմարթֆոն մոդելը նորով՝ որոշակի գումար ավելացնելով: Գովազդները տեղադրվել են կայքում և Apple Store- ում: Սպասարկման կենտրոնի մասնագետները առաջարկեցին սպառողներին, որ երբ նոր iPhone գնեն, կնորոգեն հինը անվճար: Սա, ճիշտ է,  նվազեցնում է եկամտաբերությունը, սակայն ավելացնում է գնորդների թիվը:



«Apple-ն ունի աշխարհի ամենաթանկ բաժանորդային բազան սմարթֆոնների, պլանշետների և խելացի ժամացույցների համար: Այն ունի մեկ միլիարդ բաժանորդ, որոնք կարող են վաճառել ծառայությունները», - ասում է Strategy Analytics- ի գործադիր տնօրեն Նիլ Մոուստոնը:



 


Կարդացեք նաև.



Կոնֆերանսի ընթացքում գործադիր տնօրեն Թիմ Կուկը և ֆինանսական տնօրեն Լուկա Մաեստրին խոսել են նաև գնիջեցման մասին: Օրինակ, ձմռանը Չինաստանի առցանց խանութները նվազեցրել էին որոշ iPhone-ի մոդելիների գները մինչև 22%: Reuters-ը՝ վկայակոչելով վերլուծաբաններին, գրեց, որ Apple-ը կարող է ինքնուրույն անել այդ զեղչերը, որպեսզի տեսներ նաև շուկայի արձագանքը: Ապրիլին Չինաստանը նվազեցրել է հարկային դրույքաչափի ավելացված արժեքի հարկը, ինչի պատճառով նաև նվազեց iPhone- ի գները այս երկրում:


Չորրորդ եռամսյակում iPhone-ի վաճառքը սկսեց աճել, ասել է Կուկը Reuters-ին տված հարցազրույցի ժամանակ:



«Դա մեզ վստահեցնում է, որ գործերը մի փոքր ավելի լավ կընթանան», - ասել է նա:



Ինչի՞ մասին է նաև հայտնել Apple-ը


Նախորդ տարվա առաջին եռամսյակում ընկերության արտադրանքի վաճառքից ,  Apple-ը ստացել է 4,7 միլիարդ դոլար: Ծառայություններից ստացված եկամուտը աճել է 1,6 մլրդ դոլար, ինչը Apple ի գլխավոր տնօրեն Թիմ Կուկը անվանեց «բացարձակ արձանագրություն»: Չորրորդ եռամսյակում եկամուտների միջազգային վաճառքի մասնաբաժինը կազմել է 61%:


Մեկ բաժնետոմսի շահույթը կազմել է 2.46 դոլար, ինչը 10% պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Apple-ը նաև հայտնել է, որ վերջին եռամսյակում իր բաժնետոմսերը գնել են 27 մլրդ դոլարով, իսկ տնօրենների խորհուրդը հաստատել է 75 մլրդ դոլարի նոր արժեթղթերի մասին: Բաժնետոմսերի շահաբաժինները ընկերությունը բարձրացրել է 5%, մեկ բաժնետոմսի համար մինչև 0.77 դոլար:




Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում