Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարզպետներն օրենքով են ինքնապարգևատրվել (տեսանյութ)

Քաղաքականություն
Makunc-2

Մարզպետները գործել են օրենքի շրջանակում, նրանք չեն գերազանցել իրենց լիազորությունները, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։ «Եթե օրենքով որևէ արգելք չի սահմանվում, չեմ կարող դեմ արտահայտվել դրան, եւ մարզպետն իրավունք ունի իրեն ու իր տեղակալին պարգևատրելու»: Նա ընդգծեց, որ պարգևատրումները միայն մարզպետարաններում չեն լինում և պետք չէ մի կառույցի դեպքում դրանք ընդունելի համարել, մյուսի դեպքում՝ ոչ: «Եթե խոսում ենք պարգևատրումներից, ապա դրանք միայն մարզպետարաններում չեն եղել, ԱԺ-ում էլ են եղել, բոլոր պատգամավորները նույնպես պարգևատրում ստացել են: Պետք է հասկանալ՝ մի կառույցի դեպքում դա համարում ենք ընդունելի, մեկի մոտ ո՞չ», - նշեց նա: «Իմ քայլը» դաշինքը դեռ չի քննարկել հարցը՝ ոստիկանությունն ու ԱԱԾ-ն պետք է վերածվեն նախարարությունների, թե ոչ։ «Խորհրդարանը պետք է ունենա վերահսկողություն այդ կառույցների նկատմամբ: Խորհրդարանն այսօր ունի այդ լծակները: Եթե փորձում ենք ավելի հաշվետու դարձնել այդ կառույցները, պետք է խմբակցությունների հետ գտնել այդ ձևաչափը»։ Մակունցի կարծիքով՝ ոստիկանությունն ու ԱԱԾ-ն չպետք է վերածվեն նախարարությունների և ունենան քաղաքական ուղղվածություն, նաեւ հավելեց, որ «Իմ քայլում» պաշտոնական քննարկումներ չեն եղել, չի ուզում համպատրաստից կարծիք հայտնել։