Վանաձորի սրճարաններից մեկում կրակոցների դեպքի առթիվ մեղադրանք է առաջադրվել 45-ամյա տղամարդուն
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Վանաձոր քաղաքի սրճարաններից մեկում զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել 45-ամյա տղամարդուն:
Քկ-ից հայտնում են, որ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
Հիշեցնենք, որ հանցագործությունը տեղի էր ունեցել 2017 թվականի հուլիսի 30-ին՝ Վանաձորի «Սայաթ-Նովա» զբոսայգում գործող սրճարանում։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հարակից հրապարակումներ`
- Մեղադրանք է առաջադրվել` Վանաձորի սրճարաններից մեկում զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար
- Կրակոցներ Վանաձորի սրճարաններից մեկում
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում