Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բացահայտել է ամերիկյան առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցների մանրամասները:
Այս մասին Էրդողանը գրել է իր Twitter-ում:
Թուրք առաջնորդն իր գոհունակությունն է հայտնել Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտի ստեղծելու շուրջ համաձայնության կապակցությամբ, որին եկել են ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսի հետ վերջերս տարված բանակցությունների արդյունքում:
Էրդողանը նաև նշել է բանակցությունների կարևորությունը ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև երկկողմանի հարաբերությունների ամրապնդման հարցում: