Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

«Մարդ եթե քո ուսերին գալիս ա իշխանության, հետո սկսում ա քեզ բանտերում պահել, նա մարդ չի». Սամվել Բաբայանի և մյուսների գործը վերսկսվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթի նստավայրում Մարինե Մելքոնյանի նախագահությամբ մեկնարկեց Սամվել Բաբայանի, Սանասար Գաբրիելյանի, Արմեն Պողոսյանի գործով դատական քննությունը:

Հիշեցնենք, որ Սամվել Բաբայանին մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 38-235 հոդվածի 2-րդ և 190 հոդվածի 1-ին մասերով:

Բաբայանը, ըստ մեղադրանքի, դրդել է մի խումբ անձանց՝ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն, պահելուն, ինչպես նաև՝ փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք՝ ներկանյութով պատված եվրո թղթադրամներ՝ դրանց հանցավոր ծագումն ու իրական բնույթը խեղաթյուրելու և օրինական շրջանառության մեջ մտցնելու նպատակով: Խոսքը կարմիր ներկանյութով պատված 101 հատ 50 եվրո և 2 հատ 20եվրո արժողությամբ թղթադրամների մասին է, որոնց անհաջող «լվացման» փորձ էր կատարվել՝ ըստ մեղադրանքի:

Գործով ամբաստանյալներ Սանասար Գաբրիելյանն ու Արմեն Պողոսյանը մեղադրվում են մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով «Իգլա» ձեռք բերելու, փոխադրելու և պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 2-րդ մասով:

Հիշեցնենք, որ այս գործով 2017 թվականի նոյեմբերի 28-ին մեղադրական դատավճիռ էր կայացրել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ Արշակ Վարդանյանի նախագահությամբ:

Գործով բոլոր ամբաստանյալները մեղավոր էին ճանաչվել առաջադրված բոլոր մեղադրանքներում:

Սամվել Բաբայանը դատապարտվել էր 6 տարի ազատազրկման, Սանասար Գաբրիելյանը՝ 3 տարի, Արմեն Պողոսյանը՝ 2 տարի ազատազրկման:

Այս երեք ամբաստանյալների մասով վերաքննիչ բողոքներ էին բերվել, որոնց պահանջը նույնն էր՝ ճանաչել անպարտ ու արդարացնել: Սակայն վերաքննիչ քրեական դատարանը՝ Սևակ Համբարձումյան, Մխիթար Պապոյան, Մանուշակ Պետրոսյան կազմով, 2018 թվականի փետրվարի 27-ի որոշմամբ մերժել էր վերաքննիչ բողոքները՝ անփոփոխ թողնելով ընդհանուր իրավասության դատարանի մեղադրական դատավճիռը:

Այս գործի, ինչպես որոշակի քաղաքական «աստառ» ունեցող մյուս գործերի քննությունը բաժանվում է «до» և «после»-ի՝ թավշյա հեղափոխությունից «առաջ ու հետո»-ի:

Միգուցե այս գործով վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանը նույնիսկ վարույթ չընդուներ, եթե թավշյա հեղափոխությունը չհաղթանակեր, ու Սերժ Սարգսյանը հրաժարական չտար:

Բայց Վճռաբեկ դատարանը այս գործը ոչ միայն վարույթ է ընդունել, այլև էական խախտումներ մատնանշելով՝ 2018 թվականի հունիսի 15-ի որոշմամբ բեկանել է ընդհանուր իրավասության և վերաքննիչ դատարանների դատական ակտերը, վերը հիշատակված երեք ամբաստանյալների մասով գործն ուղարկել է Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:

Բացի դրանից՝ ԱԺ մի խումբ պատգամավորների անձնական երաշխավորությամբ Սամվել Բաբայանը ազատվել է կալանքից: Պատգամավորական անձնական երաշխավորությամբ է կալանքից ազատվել նաև այս գործի լավատեսության մարմնացումը՝ Սանասար Գաբրիելյանը, իսկ Արմեն Պողոսյանն ազատ է արձակվել 500 հազար դրամ գրավի դիմաց:
ՀՀ Վճռաբեկ դատարանը այս գործով նախադեպային որոշում է կայացրել: Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ գործով անցնող Հ. Մայիլյանի հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման արդյունքների թույլատրելիությունը ստորադաս դատարանների կողմից չի ենթարկվել պատշաճ գնահատման, ուստի նշված ապացույցը չէր կարող դրվել վերջնական դատական ակտի հիմքում: Ըստ Վճռաբեկ դատարանի որոշման՝ «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի ուժով հեռախոսային խոսակցությունների վերահսկումը թույլատրելու վերաբերյալ նյութերը հնարավոր է գաղտնազերծել՝ պետական գաղտնիք կազմող տեղեկությունների հետագա պահպանությունն աննպատակահարմար դարձնող օբյեկտիվ հանգամանքների փոփոխության հիմքով՝ որպես այդպիսին կարելի է դիտարկել Հ. Մայիլյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու՝ չվերացված որոշման առկայությունը: Հակառակ պարագայում՝ Հ. Մայիլյանի հեռախոսային խոսակցությունների վերահսկումը թույլատրելու վերաբերյալ նյութերի գաղտնազերծման անհնարինության դեպքում դատավարության մասնակիցները կարող են ծանոթանալ դրանց ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 171 հոդվածով սահմանված հատուկ կարգով»:

Նշենք, որ մինչև տվյալ որոշման հրապարակումը՝ հեռախոսային խոսակցությունների վերահսկումը թույլատրելու վերաբերյալ նյութերը չէին գաղտնազերծվում, պաշտպանական կողմը այդ նյութերին ծանոթանալու, վերահսկումը թույլատրելու որոշման օրինականությունը վիճարկել չէր կարողանում: Այս խնդրի վերաբերյալ Սամվել Բաբայանն ու նրա շահերի նախկին պաշտպան Ավետիս Քալաշյանը բազմիցս բարձրաձայնել էին այս գործով դատաքննության առաջին պտույտի ժամանակ՝ թե՛ առաջին ատյանի, թե՛ վերաքննիչ քրեական դատարաններում: Ասել, թե այդ ատյաններում քննությունն իրականացրած դատավորները խնդիրը չէին տեսնում, չենք կարող, սակայն այն ժամանակ երկրում քաղաքական իրադրությունն այլ էր…

Բացի վերոհիշյալ խնդրից, Վճռաբեկ դատարանը ևս մեկ խախտում է արձանագրել ստորադաս դատարանների մեղադրական դատական ակտերի մեջ: Խոսքը «փողերի լվացման» դրվագին է վերաբերում:

Վճռաբեկ դատարանն արձանագրել է. «Առաջին ատյանի դատարանը չի իրականացրել գործի լրիվ, օբնեկտիվ, բազմակողմանի քննություն՝ ներկոտված «եվրո» թղթադրամների՝ նախորդող հանցագործության արդյունքում ձեռք բերված լինելու հանգամանքը հաստատված համարելու համար…

Առաջին ատյանի դատարանը Սամվել Բաբայանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 190 հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքը (փողերի լվացում) հաստատված է համարել, ի թիվս այլ ապացույցների, նաև՝ ՀՀ ոստիկանության Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի միջոցով կատարված հարցումների արդյունքներով 2017 թվականի հունվարի 27-ի գրությամբ, սակայն անտեսել է դրանում տեղ գտած էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, մասնավորապես՝ «Եվրոպոլից ստացված տեղեկատվության համաձայն՝ ՀՀ-ում հայտնաբերված գունավորված «եվրո» թղթադրամների տվյալները մուտքագրվել են Եվրոպոլի համապատասխան տվյալների պահոց, և ստուգումների արդյունքում որևէ համընկնում չի գրանցվել. «Հնարավոր է՝ թղթադրամները ներկոտվեին բանկոմատների տեղափոխման ընթացքում առաջ եկած տեխնիկական խնդիրների կամ մարդկային գործոնի պատճառով… Երբեմն կոնտեյներները խնամքով չեն տեղադրվում բանկոմատների մեջ, ուստի հնարավոր է, որ դրանք սխալ գործարկվեն… Նման դեպքերում ընկերություններին հնարավորություն է տրվում փոխանակելու պատահաբար վնասված թղթադրամները…»:

Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ հիշյալ դատողությունները ստորադաս դատարանների կողմից անտեսվել է… Ավելին, Վճռաբեկ դատարանը մատնանշել է Ինտերպոլի գլխավոր քարտուղարությանն ուղղված՝ ԱԱԾ քննիչ Վ. Բալյանի հարցումը՝ «Թղթադրամների ներկոտվածության վիճակը, տեղակայումը և ներկանյութի բաշխվածությունն արդյո՞ք նշանակում են, որ դրանք ներկոտվել են բանկոմատներից հափշտակելու հետևանքով, թե՞ ոչ…»՝ այս հարցման պատասխանի վերաբերյալ տվյալներ քրեական գործի նյութերում առկա չեն: Այս խնդիրների վերաբերյալ ևս Սամվել Բաբայանն ու նրա շահերի պաշտպանը բազմիցս բարձրաձայնել են առաջին ատյանի ու վերաքննիչ դատարաններում, այդ հանգամանքները շեշտել են պաշտպանական ճառերում, բայց հիշյալ ատյանները նշված խնդիրներն անտեսել են… Դրանք իր որոշման մեջ ի ցույց է հանել ու դրանց հիմքով ստորադաս ատյանների դատական ակտերը բեկանել է Վճռաբեկ դատարանը՝ կայացնելով նախադեպային որոշում…

Գործի նոր դատական քննությունը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթի նստավայրում Մարինե Մելքոնյանի նախագահությամբ սկսվեց ամբաստանյալների ինքնության ճշտումներով:

Պարզվեց՝ Սամվել Բաբայանի շահերը այսուհետ կպաշտպանի փաստաբան Արամ Ղլեչյանը: Սանասար Գաբրիելյանը իրեն յուրահատուկ ոճով պատասխանեց պաշտպան ունենալու իրավունքից իր հրաժարումը. «Մարդ են մեջ գցում, որ ես իրանց պաշտպանեմ, բա ինձ չե՞մ կարա պաշտպանեմ»:

Պաշտպանի ծառայություններից հրաժարվեց նաև Արմեն Պողոսյանը՝ «Ժորիկը»:

Սամվել Բաբայանի շահերի պաշտպան, փաստաբան Արամ Ղլեչյանը հանդես եկավ միջնորդությամբ: Վճռաբեկ դատարանի որոշման լույսի ներքո պաշտպանը, գործի մրցակցային ու արդար դատաքննության սկզբունքներից ելնելով՝ միջնորդեց, որ դատարանը պահանջի ու պաշտպանական կողմին հասանելի դարձնի Հ. Մայիլյանի հեռախոսային խոսակցությունների վերահսկումը թույլատրելու նյութերը:

Մեղադրող դատախազ Արամ Արամյանը միջնորդությունը համարեց ոչ ժամանակին արված՝ նշելով, թե այդ միջնորդությունը կարող է քննության առնվել տվյալ ապացույցի հետազոտման փուլում:

Փաստաբան Արամ Ղլեչյանը հայտարարեց, որ ինքը նոր է ներգրավվել գործի քննությանը, պետք է ծանոթանա գործի նյութերին և, չցանկանալով ձգձգել գործի քննությունը, այս փուլում է ներկայացնում տվյալ միջնորդությունը, որպեսզի հնարավորություն ունենա քրեական գործի ամբողջականությունը ունենալ ձեռքի տակ: Պաշտպանը պնդեց, որ միջնորդությունը հատկապես այս՝ նախապատրաստական փուլում քննության առնվի և պաշտպանական կողմին հնարավորություն տրվի ամբողջությամբ ծանոթանալու քրեական գործի նյութերին:

Սամվել Բաբայանը միջնորդության վերաբերյալ ասաց՝մեղադրողի դիրքորոշումն այն է, որ կոնցեպտից հանի ինչ-որ միտք ու ներկայացնի՝ որպես մեղադրանքը հիմնավորող… Հարկավոր է ամբողջ կոնցեպտին ծանոթանալ՝ ճիշտ հետևություններ անելու համար. «Ծանոթանալով գաղտնալսումներին՝ հնարավոր է՝ կարճեք գործը…»: Սամվել Բաբայանը միացավ պաշտպանի միջնորդությանն ու դատարանին կոչ արեց բավարարել այն:

Սանասար Գաբրիելյանը նույնպես համարեց, որ «պաշտպանը ճիշտ ա», այնուհետև միանգամից բարձրաձայնեց իրեն հուզող հարցը. «Իմ ամբողջ գույքի վրա կալանք ա դրված… Սերժոյի զակազով մարդիկ բռնվել են… Կալանքից ազատեք իմ գույքը»: Բայց սա արդեն այլ միջնորդության «թեմա» էր…

Դատարանը հեռացավ խորհրդակացական սենյակ: Քիչ անց հայտարարվեց, որ դատարանը որոշումը կհրապարակի երկուշաբթի՝ նոյեմբերի 26-ին:

Նիստի ավարտից հետո պատասխանելով լրագրողների հարցերին՝ Սամվել Բաբայանը մասնավորապես նշեց, որ վճռական է տրամադրված, գնալու է մինչև Եվրոպական դատարան՝ իր անմեղությունը հաստատելու համար: Սամվել Բաբայանի ակնկալիքը նոր դատաքննությունից միայն արդարացման դատական ակտն է, այդ պատճառով ո՛չ նա, ո՛չ նրա շահերի պաշտպանը չցանկացան խոսել Համաներման կիրառման հնարավորության մասին, որը տվյալ գործով կիրառելի է: Ավելին, Սամվել Բաբայանը նշեց, որ Արցախում իր վերաբերյալ քննված գործը ևս, որով պատիժ է կրել, նույնպես «վերաբացվելու է», ինքն այն գործով ևս հասնելու է արդարացման… «Ես էս երկրում իրեք անգամ դատվեցի՝ ազատության համար…»:

Իր դեմ մեղադրանքներ առաջադրելու «պատվիրատուի» վերաբերյալ հարցին, որը, ի դեպ, Սամվել Բաբայանին անվերջ տրվում էր նաև գործի քննության նախորդ փուլերում, իսկ նա որևէ անուն չէր տալիս, այժմ էլ անուն-ազգանուն չհնչեցրեց՝ ասելով, թե Հայաստանի Հանրապետությունում այն ժամանակ «մի մարդ ա պատվեր տվել, երկրորդը չի էղել»: Սամվել Բաբայանը որպես «պատվիրատու»՝ լրագրողների կողմից հնչեցված՝ Սերժ Սարգսյանի անունը լսելով՝ հավելեց. «Մարդ եթե քո ուսերին գալիս ա իշխանության, հետո սկսում ա քեզ բանտերում պահել, էդ մարդուն մարդ չեն համարում, համարում են կենդանի», իսկ կենդանիները անուն-ազգանուն չեն ունենում…

Խաչատուրովի հետ ի՞նչ հարաբերություններ ունեք՝ հարցին Սամվել Բաբայանը պատասխանեց. «Ես բոլորի հետ նորմալ հարաբերություններ եմ ունեցել, բացի մեկից, բոլորի հետ՝ հների ու նորերի, բացի՝ մեկից, որը «մրսում էր» լավ…»:

Նախընտրական այս փուլում Սամվել Բաբայանն ասաց, որ քաղաքական որևէ ուժի չի ստարում, հետևում է քաղաքական զարգացումներին, հավասարապես շփվում է բոլորի հետ, բայց քաղաքական գործընթացներին չի ցանկանում մասնակցել, զբաղվում է իր անձնական կյանքով ու հասարակության հետ շփումներով:

Արցախի հարցի վերաբերյալ Սամվել Բաբայանը նշեց, որ այս փուլում Արցախը Հայաստանին միացնելու տեսակետը սխալ է համարում, չի կիսում Ժիրայր Սեֆիլյանի հայացքները հիշյալ հարցի, Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցի վերաբերյալ, այդ պատճառով վերջին շրջանում չի շփվում Սեֆիլյանի հետ:

Ըստ Սամվել Բաբայանի՝ Արցախի իշխանությունները, ովքեր էլ լինեն, պետք է սերտորեն համագործակցեն Հայաստանի իշխանությունների հետ, հաշվի նստեն հայաստանյան դիրքորոշման հետ. «Երևանի կարծիքը գլխավորն ա»…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում