Բրիտանիայի վարչապետը՝ կորոնավիրուսի մասին. Շատերը կկորցնեն իրենց մերձավորներին

Բրիտանիայի վարչապետը՝ կորոնավիրուսի մասին. Շատերը կկորցնեն իրենց մերձավորներին

PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը՝ անդրադառնալով երկրում նոր տիպի կորոնավիրուսի տարածմանը, ասել է, որ շատերը կկորցնեն իրենց մերձավորներին:

«Մինչև համաճարակն ավարտվի, ընտանիքներից շատերը կկորցնեն իրենց սիրելիներին»,- ասել է նա, գրում է BBC-ն:

Ըստ փորձագետների՝ կորոնավիրուսի համաճարակը Բրիտանիայում հաջորդ փուլ է մտնում, քանի որ վիրուսն անխուսափելիորեն տարածվելու է և կընդգրկի բնակչության մեծ մասը:

Ջոնսոնն ասել է, որ սա «ամենամեծ ճգնաժամն է առողջապահության ոլորտում այս սերնդի համար»:

Մարտի 12-ի դրությամբ Բրիտանիայում կորոնավիրուսի 596 հաստատված դեպք կա, որից 10-ը՝ մահվան ելքով: Երկրում մոտ 30,000 թեստ է անցկացվել: Ըստ փորձագետների մոտավոր գնահատականների՝ քանի որ շատերը թեթև են տանում վարակն ու չեն դիմում բժշկի, բայց վարակիչ են մնում, վարակվածների թիվը Բրիտանիայում արդեն կարող է մոտ լինել 5-10,000-ի:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

Photo. Getty Images
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---