Tuesday, 16 04 2024
01:00
«Բոլոր կենդանիներն անկել են». հրդեհի հետևանքները Եվպատորիայի կենդանաբանական այգում
Տուժող է ճանաչվել ՔՊ 5 անդամ
Իսրայելին հարվածելուց հետո Իրանն ավելի բաց է խոսում արտաքին դերակատարների դեմ
00:45
Փարիզը խորհրդակցությունների համար հետ է կանչում Ադրբեջանում իր դեսպանին
Կեղծված փողով գնել է երկու բանկա մուրաբա և մեկ լիտր գինի
Ադրբեջանը վերադառնո՞ւմ է ԵԽԽՎ
Երեխան անզգուշաբար վայր է ընկել 2-րդ հարկի հարևանի տան «կազիրյոկի» վրա, ապա գետնին
Մոսկվայից Վրաստանին «ստալինիզմ» են մաղթում. «ռուսական օրենքի» շահառումները
Մեր քայլերը պետք է պարզ լինեն Իրանին. անորոշությունը նվեր է «զախարովաներին»
Խուզարկություն՝ Առողջապահության նախարարությունում և Ուիգմոր կլինիկայում․ տնօրենը բերման է ենթարկվել
Մեկնարկել է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դուրսբերման գործընթացը
00:15
«Իսրայելի և Իրանի հակամարտությունը Մերձավոր Արևելքը հասցրել է «անդունդի եզրին»». Բորել
00:00
Սերբիայի նախագահն Ալիևից օգնություն է խնդրել
Բագրատունյաց փողոցում 22 ավտոտնակ կքանդվի, տարածքը կբարեկարգվի
Սևանա լիճ թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի որոշակի ավելացում
Նման քաղաքական որոշում չկա, դա իմ անձնական կարծիքն է. Անդրանիկ Քոչարյանը` Ցեղասպանության զոհերի ցուցակներ կազմելու մասին
Էրդողանը նշել է Իսրայելի և Իրանի միջև լարվածության պատասխանատուի անունը
Վարդան Այվազյանը անցնում է ապօրինի գույքի բռնագանձման գործով
Ռուսաստանի «ուղղահայացը» եւ Արեւմուտքի «զուգահեռականը». ռուսական զորախումբը հեռանու՞մ է ԼՂ-ից
Սահմանազատումը, 4 գյուղերը ռուս-ադրբեջանական հիբրիդային կոնցեպտներ են, Բաքվին խաղաղություն պետք չէ
Վրաստանը փորձում է բարձրացնել իր գինը. ի՞նչ ռիսկեր կան Հայաստանի համար «թանկացումների» այս փուլում
21:50
Ամստերդամի քաղաքապետը կոչ է արել կարգավորել կոկաինի և էքստազիի վաճառքը
21:40
Լուկաշենկոն երեք շրջանների նահանգապետերին սպառնացել է հաշվեհարդարով
21:30
Ղազախստանում հեղեղումների պատճառով պետական միջոցների խնայողության խիստ ռեժիմ է մտցվել
21:20
Պուտինը Ռայիսիի հետ զրույցում Իրանի և Իսրայելի խելամիտ զսպվածության հույս է հայտնել
Բաքվի հանցանքները՝ ՄԱԿ-ի դատարանում. ինչ արդյունքներ ակնկալել
21:10
Իրանն իր հարևանների անվտանգությունը համարում է իր անվտանգությունը․ դեսպան Սոբհանի
Երեւան-Էր Ռիյադ. կլինի՞ բարձր մակարդակի պայմանավորվածություն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
20:50
Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ

Այս պայմաններում արտախորհրդարանական ուժերը պետք է օրակարգ ձևավորեն․ կարող են լուրջ մրցակից լինել քաղաքական ընդդիմությանը

Դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում երեք քաղաքական ուժ հայտնվեց խորհրդարանում, ընդ որում՝ «Իմ քայլը» դաշինքը խորհրդարանում բացարձակ մեծամասնություն կազմեց՝ ստանալով ձայների 67 տոկոսը։ Որքանո՞վ մյուս ուժերն արտախորհրդարանական պայքար կմղեն, որքանո՞վ Հայաստանում արդիական խորհրդարանից դուրս արմատական ընդդիմության ձևավորման նախադրյալներ կան։ Եվ առհասարակ, եթե դա տեղի ունենա, ի՞նչ հարցերի շուրջ կարող է կատարվել արտախորհրդարանական ուժերի համախմբում։

Արտախորհրդարանական ուժերի մեջ կան կուսակցություններ, առաջին հերթին ի դեմս ՀՅԴ-ի, որոնք երբեք չեն կորի: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը: «Ես կարծում եմ, որ որոշակի «apdate» հետո հաջորդ ընտրություններին արդեն բավականին մարտունակ կլինի»,- ասաց նա: Կարեն Քոչարյանի խոսքերով՝ եթե այսպես շարունակվի և ընդդիմության միակ խնդիրը լինի որոշելը, թե ով է ավելի ընդդիմադիր, ով ոչ, այս պայմաններում արտախորհրդարանական ուժերը խորհրդարանից դուրս որոշակի հարցերի շուրջ պետք է օրակարգ ձևավորեն և կարող են բավականին լուրջ մրցակից լինել քաղաքական ընդդիմությանը: Անդրադառնալով ԲՀԿ-ի և «Լուսավոր Հայաստանի» միջև սկիզբ առած բանավեճին ու «փոխհրաձգությանը», նա ասաց, որ դա ամեն ինչ է, բացի բանավեճից: Նա ընդգծեց, որ ԱԺ չանցած ուժերը պետք է դիրքավորվեն որպես ընդդիմություն և հաջորդ ընտրությունների ժամանակ ավելի արմատական հանդես գան հիմնականում գաղափարական իմաստով. «Ոչ թե այն իմաստով, ինչով հիմա զբաղված են ԲՀԿ-ն ու «Լուսավոր Հայաստանը», իսկ մինչև հիմա զբաղված էին գրեթե բոլորը, այդ թվում՝ ՀՀԿ-ն՝ «Մենք ենք միակ ընդդիմությունը» արտահայտությամբ»:

Հարցին, թե իր կարծիքով՝ ընդդիմադիր ուժերն ավելի արմատական գործողությունների կդիմեն, քաղտեխնոլոգն ասաց, որ երկու տարի առաջ առնվազն մեկ ուժ, որն այն ժամանակ դեռ կուսակցություն չէր՝ «Սասնա ծռերը», դիմեցին արմատական գործողությունների, սակայն հիմա դժվար է ասել, թե արդյոք որևէ ուժ նման գործողությունների կդիմի: Տեսակետին, թե արտախորհրդարանական ընդդիմության արմատականությունը կախված է լինելու իշխանության գործողություններից, եթե իշխանությունն արդարացնի հասարակության սպասելիքները, նրանք որևէ շանս չեն ունենա հաջողություն գրանցելու, Կարեն Քոչարյանն արձագանքեց. «Որքան էլ իշխանությունն արդարացնի սպասելիքները, հայ ազգի մեջ միշտ կգտնվեն մարդիկ, որոնք ինչ-որ բան կունենան քննադատելու, և այդ մարդկանց վրա կխաղա արտախորհրդարանական ընդդիմությունը, ինչու ոչ, նաև խորհրդարանական ընդդիմությունը: Կարող է իշխանությունը շատ հաջողի, բայց միևնույն է, կլինեն մարդիկ, որոնք կդժգոհեն: Մուննաթ-զուննաթ ազգ ենք: 100 տոկոսով գոհ չենք լինի»:

https://i.ytimg.com/vi/QebEo0uJrdw/maxresdefault.jpg

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանն էլ այն կարծիքին է, որ իշխանության և ընդդիմության գիծը պետք է անցնի բովանդակությամբ, ոչ թե արմատական, կոշտ տրամադրվածություններով: Նրա խոսքերով՝ իշխանությունն այստեղ շատ մեծ անելքի ունի, որովհետև հասարակության մեջ նախկին տարիներից ձևավորվել են պատկերացումներ, որոնք զգալիորեն խեղել են նաև նախկին ընդդիմությունները․մեծ հաշվով նաև նրանք էին հասարակությանը վարժեցրել այն չափանիշներին, որ ամենաիսկական ընդդիմությունը ամենակոշտ հայհոյանքներով հանդես եկող քաղաքական ուժն է:

«Բայց մենք նոր իրավիճակում տեսանք նաև, որ հասարակությունը զգալիորեն մերժում է այդ արմատականությունը: Մեր հասարակության գիտակցության մեջ կան նույնիսկ ենթագիտակցական առողջ կետեր, որոնք թույլ չեն տվել երբեք, որ ընդդիմության գնահատականներում գերակշռի արմատականությունը: Հասարակությունը երբեք այդ ամենածայրահեղ արմատականությանը չի աջակցել: Մենք նաև տեսանք 2016-ի հուլիսյան դեպքերը, երբ ամենաարմատական քայլն արվեց, բայց հասարակությունը միայն բարոյապես աջակցեց այդ ուժերին՝ առավելապես ելնելով իշխանության հանդեպ հակակրանքից, իսկ մեթոդապես այդ քայլն աջակցության չարժանացավ: Այդ տեսանկյունից, ես կարծում եմ՝ հիմա իշխանությունը պետք է նաև օրենսդրորեն ձևավորի այնպիսի խաղի կանոններ, որոնք ինքնին բացառեն արմատականությունը որպես միջոց քաղաքական իրավիճակ փոխելու համար: Այդ տեսանկյունից, մենք պետք է տեսնենք, թե իշխանությունն ինչպես է իրացնելու իր բացարձակ մեծամասնությունը»,- ասաց նա:

Դիտարկմանը, որ նոր իշխանությունից սպասելիքներն անհամեմատ մեծ են, քան նախորդ իշխանություններից, Հակոբ Բադալյանն ասաց. «Ես չեմ սպասում, որ այդ սպասումներն իռացիոնալ են: Ես չեմ կարծում, որ մարդիկ իշխանությունից հրաշքներ են սպասում այսօր կամ առավելագույնը վաղը: Մարդիկ շատ լավ պատկերացնում են, որ իշխանությունից կա խնդիրները տեսնելու ակնկալիք ոչ միայն սոցիալ-տնտեսական առումով, այլև իշխանությունից կա համակարգային ռեֆորմներ անելու ակնկալիք: Մարդիկ շատ լավ հասկանում են, որ արդյունքները կարող են լինել ոչ թե հիմա կամ վաղը, այլ վաղը չէ մյուս օրը կամ 1-2 տարի հետո: Պարզապես մարդիկ ուզում են տեսնել, որ ընթացքը տանում է դեպի արդյունավետ կառավարում: Այսինքն՝ միայն սոցիալ-տնտեսական վիճակով չէ, որ մարդիկ դատում են իշխանությանը: Մարդիկ տեսնելու են, թե արդյո՞ք կառավարումը իրականացվում է արդյունավետ, մեծամասնությունն իսկապես գնո՞ւմ է այն օրենսդրական փոփոխություններին, որոնք պետք է բերեն նոր իրավիճակի, որոնք պետք է հնարավորություններ տան թե՛ քաղաքականությամբ, թե՛ տնտեսությամբ զբաղվելու համար: Այդ առումով, ես չեմ կարծում, որ եթե նույնիսկ սկսի առաջանալ վարկանիշի նվազում, դա ինքնաբերաբար բերելու է արմատական տրամադրությունների: Դա չի նշանակում, որ միանգամից արմատական ընդդիմության պահանջարկ է առաջանալու: Խնդիրը հետևյալն է՝ ձախողվելո՞ւ է իշխանությունը, թե՞ արդյունավետ գնալու է այն օրակարգով, որը ներկայացրել է հասարակությանը»։

Արմատական ընդդիմություն լինելուն, զրուցակցիս խոսքերով, կարող է հավակնել ցանկացածը. ամեն ինչ կախված է իրավիճակից: Առանցքային հարցը, ըստ նրա, այն է՝ իշխանությունն իր քաղաքականությամբ, իր արդյունքները թույլ տալո՞ւ են, որ հասարակության մոտ առաջանա արմատական դժգոհություն, թե՞ այդուհանդերձ չի հասցնի իրավիճակը դրան, և բացարձակ մեծամասնությունն արդյունավետ կօգտագործվի, հասարակությունն էլ, որպես արդեն ընդդիմություն, կդիտարկի լրիվ այլ չափանիշներով ու չափորոշիչներով, ընդդիմություններին էլ կգնահատի ոչ թե արմատական տրամադրվածությամբ, այլ ավելին ակնկալելու և պահանջելու տրամադրվածությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում