Բաժիններ՝

Գիտնականները հաշվարկել են CO2-ի համաշխարհային արտանետումները հողօգտագործման պատճառով

Գյուղատնտեսությունը, անտառների շահագործումը եւ հողօգտագործման մյուս տեսակները մոլորակի վրա ջերմոցային գազերի բոլոր արտանետումների 23 տոկոսի աղբյուրն են: Այդ մասին հաղորդվում է Կլիմայի փոփոխության փորձագետների միջկառավարական խմբի հատուկ զեկույցում:

«Գյուղատնտեսությունը, անտառային տնտեսությունը եւ հողօգտագործման մյուս տեսակներն ապահովում են 2007 – 2016 թվականներին ամբողջ աշխարհում մարդու գործունեությունից CO2-ի արտանետումների շուրջ 13 տոկոսը, մեթանի (CH4) 44 տոկոսը եւ ազոտի ենթօքսիդի (N2O) 82 տոկոսը, ինչը կազմում է ընդհանուր մարդածին արտանետումների 23 տոկոսը (շուրջ 12 գիգատոննա CO2-համարժեքով)»,- ասված է զեկույցում:

Ինչպես ճշտում են գիտնականները, մարդու կողմից անձեռնմխելի մնացած հողերը կլանում են ջերմոցային գազերի էմիսիայի գրեթե 30 տոկոսը: Սակայն հասկանալի չէ, թե որքան երկար կպահպանվի այդ իրադրությունիը, քանի որ մարդու ներգործությունը շրջակա միջավայրի վրա սաստկացնում է հողերի եւ անտառների դեգրադացիան: Զեկույցի պատրաստումը տեւել է երկու տարի, դրա վրա աշխատել է 107 գիտնականներ 52 երկրից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս