211652_close_icon
views-count1224 դիտում article-date 23:01 26-03-2019

Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանը հանդիպել է «ԲԵԼՏԱ» բելառուսական պետական լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Իրինա Ակուլովիչի հետ

Մարտի 25-ին Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանը հանդիպեց «ԲԵԼՏԱ» բելառուսական պետական լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Իրինա Ակուլովիչի (Ірына Акуловіч) հետ։ Հանդիպմանը կարևորվեց հայ-բելառուսական միջպետական հարաբերությունների զարգացման ընթացքի տեղեկատվական ապահովման, երկու երկրների լրատվական կառույցների միջև, այդ թվում նաև՝ «Արմենպրես» և «ԲԵԼՏԱ» գործակալությունների միջև 2017թ․ ստորագրված հուշագրի ներքո տեղեկատվության և նյութերի փոխանակման շարունակականությունը։ Քննարկվեցին նախատեսված մի շարք ծրագրերի և նախագծերի իրականացման հեռանկարները։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց դեսպանություն-գործակալություն փոխգործակցության շրջանակներում անցկացվելիք միջոցառումների մասին իրազեկման վերաբերյալ։

Նմանատիպ նյութեր