211652_close_icon
views-count37623 դիտում article-date 12:21 01-09-2019

Կասկադյորական ավտովթար Երևանում. 37–ամյա վարորդը Opel-ով բախվել է ծառերին, այնուհետև երկաթե ճաղավանդակին, տապալել այն ու գլխիվայր հայտնվել Գետառում. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:10-ի սահմաններում Երևանի բնակիչ, 37-ամյա Գոռ Հ.-ն իրր վարած Opel մակնիշի 35 AX 879 համարանիշի ավտոմեքենայով Մյասնիկյան պողոտայում «Բելաջիո» ռեստորանային համալիրի հարևանությամբ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին, այնուհետև Գետառը բաժանող երկաթե ճաղավանդակներին և մոտ 10 մետր առաջ ընթանալով՝ գլխիվայր հայտնվել Գետառում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու ուղևոր, Երևանի բնակիչ, 27-ամյա Հրայր Ն.-ն բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են Հերացու անվան համալսարականական հիվանդանոց: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Փրկարարները ճոպանի օգնությամբ մտել են Գետառ, հոսանքազրկել ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականն ու սահմանազատել տարածքը: Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Խաչիկ Գևորգյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Խ. Գևորգյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 61+
61+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր