1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Կոնգրեսական Մալոնին ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Ադրբեջանին ռազմական օգնության տրամադրումը

Կոնգրեսական Մալոնին ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Ադրբեջանին ռազմական 
օգնության տրամադրումը

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ կոնգրեսական Կարոլին Մալոնին Միացյալ Նահանգներին կոչ է արել դադարեցնել Ադրբեջանին ռազմական օգնության տրամադրումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում Մալոնին նաև դատապարտել է Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունները:

«Ես վճռականորեն դատապարտում եմ Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի ռազմական հարձակումը: Չափազանց կարևոր է, որ Թրամփի վարչակազմը դադարեցնի Ադրբեջանին ռազմական օգնության տրամադրումը և ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում աշխատանքներ տանի Բաքվին բանակցությունների սեղան վերադարձնելու ուղղությամբ»,- գրել է Մալոնին:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը: Ադրբեջանի հարձակման հետևանքով առաջին զոհերը եղել են Մարտունու շրջանում՝ մեկ կին և մեկ երեխա: Հայկական կողմն ունի 58 զոհ և կա շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներ, ներառյալ Ստեփանակերտում։ Հայաստանի Հանրապետությունում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային ավելի քան 400 կորուստ: Առայժմ հայտնի տվյալներով՝ ադրբեջանական զինուժն ընդհանուր առմամբ կորցրել է 4 ուղղաթիռ, 36 ԱԹՍ, 36 տանկ և հետևակի մարտական մեքենա, ինչպես նաև 2 ինժեներական զրահամեքենա և 47 զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]