Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Պեկինի ձմեռային Օլիմպիական խաղերը չեն չեղարկվի

Պեկինի ձմեռային Օլիմպիական խաղերը չեն չեղարկվի

 

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ)  մտադիր չէ կորոնավիրուսի նոր շտամի պատճառով չեղարկել կամ հետաձգել Պեկինում 2022թ.  կայանալիք ձմեռային Օլիմպիական խաղերը:  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ՀԱՕԿ-ը:

«Մենք հիմնվում ենք միջազգային  մարզական  միջոցառումների անցկացման հաջող փորձի,ներառյալ ՝ Տոկիոյի խաղերը և Չինաստանում ներկայումս գործող COVID-19-ի զսպմանքաղաքականության վրա», - ասվում է ՄՕԿ-ի  տարածած հաղորդագրությունում:

Նշվում է նաև , որ Պեկինի Oլիմպիական խաղերի ժամանակ վիրուսի տարածմանը հակազդելուծրագրի բոլոր կետերը կենսականորեն կարևոր  են և  խաղերը  անվտանգ դարձնելուհամար։ Սահմանված կանոնագրքի  առաջին հրատարակությունը արդեն ներկայացվել է, իսկերկրորդը կթողարկվի առաջիկայում: 

ՄՕԿ-ը նաև  ասել է, որ  բոլոր միջոցառումները, անհրաժեշտության դեպքում, կարող ենհարմարեցվել՝ հաշվի առնելով ցանկացած կոնկրետ հանգամանք։

Ըստ կանոնադրության  խաղերի անվտանգ անցկացումն ապահովելու համար հունվարի 23-ից կներդրվի փակ օղակի կառավարման համակարգ:

Փակ համակարգը կներառի խաղերի հետ կապված բոլոր ոլորտները, ներառյալ ժամանումներն ումեկնումները, տրանսպորտը, բնակեցումը, սնունդը, մրցումները,  բացման ու փակմանարարողությունները: Մասնակիցներին կթույլատրվի տեղաշարժվել խաղերի հետ կապվածհաստատություններ: Կստեղծվի նաև  հատուկ տրանսպորտային համակարգ։ 

Ինչպես հայտնի է, նոր շտամի պատճառով  Շվեյցարիայի Լոզան քաղաքում չեղարկվել է  ձմեռայինունիվերսիադան, որը պետք է անցկացվեր դեկտեմբերին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]