Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արթուր Դանիելյանը դուրս է եկել ոստիկանության շենքից

Արթուր Դանիելյանը դուրս է եկել ոստիկանության շենքից

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ադեկվադ» նախաձեռնության համահիմնադիր Արթուր Դանիելյանը դուրս է եկել ՀՀ ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության շենքից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Դանիելյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ իրեն բերման են ենթարկել թմրամիջոցներ ձեռք բերելու, պահելու կամ օգտագործելու կասկածանքով:

«Ինձ բերման են ենթարկել իմ մեքենայից, երբ ես գալիս էի այստեղ, պարզելու, թե ինչու են ձերբակալել Նարեկ Մալյանին: Ընթացքում պարզ դարձավ, որ մեզ էլ են բերման ենթարկել, որովհետև կասկածում են, որ մենք թմրամիջոց ենք ձեռք բերել, պահում կամ օգտագործում»,- ասաց Դանիելյանը:

Հունվարի 28-ին ՀՀ ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն բերման էին ենթարկվել նաև «Ադեկվադ»-ի համահիմնադիր Կոնստանտին Տեր-Նակալյանը և ՎԵՏՕ նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանը, ովքեր հետագայում ազատ էին արձակվել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]