Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալն  ընդունել է  Համաշխարհային բանկի 
պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Դավիթ Մելքոնյանը մարտի 25-ն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից, ընդունելով հյուրերին՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը բարձր է գնահատել Համաշխարհային բանկի հետ համատեղ իրականացվող ծրագրերը՝ փոխանցելով ՀՀ դատախազության շահագրգռությունը՝ ավելի խորացնելու և ընդլայնելու շարունակվող արդյունավետ համագործակցությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում պետական հատվածի արդիականացման, դատաիրավական ոլորտի բարեփոխումների շրջանակներում ՀՀ դատախազության հետ համագործակցության նախանշված ծրագրերի պլանավորմանը, համատեղ նոր ծրագրերի նախաձեռնման հնարավարություններին, քրեական դատավարության նոր օրենսգրքի ընդունման արդյունքում եվրոպական չափանիշներին համահունչ քրեադատավարական նոր ինստիտուտների, ընթացակարգերի ներդրման նպատակներին վերաբերող հարցեր: Երկուստեք  կարևորվել է հատկապես ՀԲ-ի աջակցությամբ մեկնարկած՝ ԵՄ Արևելյան գործընկերության մաս կազմող, ինչպես նաև բալկանյան 12 երկրներում՝  արդարադատության մատչելիության, անկախության, արդյունավետության մակարդակի բարձրացմանը, դատաիրավական համակարգի վերաբերյալ հանրային կարծիքի ուսումնասիրությանը և այլ խնդիրների լուծմանը միտված նոր ծրագրում ՀՀ դատախազության մասնակցությունը: 

Անդրադարձ է կատարվել նաև համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող ՀԲ պետական հատվածի արդիականացման ծրագրի շրջանակում նախատեսված՝ մինչդատական վարույթում գտնվող քրեական գործերի կառավարման թվային համակարգի ներդրման գործընթացին: Դավիթ Մելքոնյանը նշել է, որ դատախազությունը շահագրգռված է քրեական հետապնդման մարմինների աշխատանքի արդյունավետությունը բարելավելու տեսանկյունից կարևորագույն այդ համակարգի հնարավորինս շուտ ներդրման և գործարկման հարցում՝ միաժամանակ հավելելով, որ դա առավել նպատակային կլինի քրեական դատավարության նոր օրենսգրքի ընդունման դեպքում:

Դավիթ Մելքոնյանը նաև հավելել է, որ բոլոր իրավապահ մարմինների համար գործնական մեծ նշանակություն ունի քրեական վարույթների էլեկտրոնային վիճակագրության միասնական համակարգի ներդրումը, ինչը քրեական գործերի թվայնացման համակարգի գործարկմանը զուգահեռ էապես կդյուրացնի ոլորտում ցանկացած բնույթի վերլուծության համար տվյալների համաքագրման և մշակման աշխատանքները: Պարոն Մելքոնյանը հույս է հայտնել, որ այս ուղղությամբ ևս հնարավոր կլինի համատեղ որոշակի ծրագրեր իրականացնել:          

ՀԲ պատվիրակության ներակայացուցիչները հետաքրքրվել են Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքներից, ինչպես նաև հակակռուպցիոն ինստիտուցիոնալ նոր մոդելների և մեխանիզմների ներդրման հնարավորություններից: ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը տեղեկացրել է, որ կոռուպցիայի դեմ պայքարում 2018թ. ՀՀ իրավապահ մարմիններն ապահովել են աննախադեպ արդյունքներ, ինչն առաջին հերթին պայմանավորված է պետական կառավարման բոլոր օղակների կողմից այս հարցում դրսևորվող հետևողականությամբ, ինչպես նաև իրավապահ համակարգի նկատմամբ հասարակության վստահության բարձրացմամբ և համագործակցության պատրաստակամությամբ: Դավիթ Մելքոնյանը նաև նշել է, որ ՀՀ դատախազությունն ակտիվորեն ներգրավված է հակակռուպցիոն պայքարի արդյունավետությունը բարձրացնելուն, մասնավորապես պետությունից հափշտակված ակտիվների վերադարձմանը միտված նոր իրավական մեխանիզմների ստեղծմանը և հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ նոր մոդելների ներդրմանն ուղղված՝ ներկայումս ընթացող աշխատանքներում: 

Կողմերը քննարկել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]