Wednesday, 24 04 2024
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
18:01
Ղազախստանը և Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել
Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը

Մեզ խաբում են. Հայոց ցեղասպանությունը միայն հայ-թուրքական հարաբերությունների հետևանք չէ

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին կայացած քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ ընդունվեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։

«Ցեղասպանության հարցը միայն հայ-թուրքական կամ Հայաստան-Թուրքիա հարաբերությունները չեն, որովհետև կա նաև երրորդ հարթությունը, որն ընդգրկում է Թուրքիայի և մեծ տերությունների հարաբերությունը։ Մի բան մենք պետք է հիշենք, որպեսզի այս հարցերը ճիշտ կոնտեքստներում տեղավորենք։ Վերջապես, Հայոց ցեղասպանությունն ինչի՞ արդյունք է։ Այն հետևանք չէ միայն հայ-թուրքական հարաբերությունների։ Սա շատ կարևոր է, և մեր ժողովրդին որոշ չափով խաբում են։ Հայոց ցեղասպանության հարցն ավելի շուտ և ավելի շատ Թուրքիայի և մեծ տերությունների հարաբերությունների հարց է։ Խնդրում եմ ինձ սխալ չհասկանաք, բայց 1915 թվականին թուրքերը չեն կոտորել հայերին հենց որպես հայեր, թուրքերը կոտորել են հայերին որպես Անտանտի դաշնակիցներ, այսինքն՝ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի դաշնակիցներ։ Դրա համար էլ այս հարցը չի եղել միայն հայ-թուրքական։ Իհարկե, նաև հայ-թուրքական, բայց ոչ միայն։ Այսօր էլ Հայոց ցեղասպանության հարցը նույն կոնտեքստի մեջ է։

Այո, Կոնգրեսը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Դա Հայաստանում քանի՞ հոգու համար էր սպասելի․ կոնկրետ ինձ համար անսպասելի էր։ Սա մի կողմից ցույց է տալիս, թե որքան թույլ է մեր վերլուծական ներուժը, բայց մյուս կողմից ցույց է տալիս, որ այս հարցն այդքան էլ միայն մեր հարցը չի։ Սա հարց է, որը միշտ տարբեր պետությունների կողմից շահարկվում է Թուրքիայի հետ հարաբերություններում։ Այստեղ ամերիկյանը մի քիչ առանձնանում է։ Մի բան է, որ Ֆրանսիայի, Ռուսաստանի պես հզոր պետություններն են ճանաչում, այլ բան է, որ աշխարհի թիվ 1 գերտերությունն է ճանաչում․ այն չի կարող անհետևանք լինել։ Չնայած, քանի որ այն մեր կողմից վերահսկելի չի, մենք չգիտենք, թե հետո ինչ է լինելու»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանը։

 

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում