Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Այս միավորումը բավական խառնաշփոթ է ստեղծելու. մեծ նախարարությունում ավելի հեշտ կլինի թաքնվելը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը:

– Պարոն Խաչատրյան, «Կառավարության կառուցվածքի և գործունեության» մասին օրենքով կրթության և գիտության նախարարությանն են միացվելու սպորտի, երիտասարդության հարցերի և մշակույթի նախարարությունները։ Ինչպե՞ս կարող է այս փոփոխությունն անդրադառնալ հատկապես կրթության և գիտության նախարարության գործունեության արդյունավետության վրա։

– Հիմնական խնդիրներից մեկը կլինի այն, որ դժվար կլինի գտնել պրոֆեսիոնալ նախարար։ Եթե դիտարկենք կրթության ոլորտը, Հայաստանում շատ դժվար է գտնել մասնագետներ, ովքեր տիրապետում են և՛ դպրոցական կրթությանը, և՛ քոլեջներին, և՛ բարձրագույն կրթությանը, և՛ գիտությանը։ Եվ եթե սրան էլ գումարում ենք ավելի տարբեր ոլորտներ՝ մշակույթ, սպորտ, երիտասարդություն, ապա հասկանալի է, որ դժվար է լինելու գտնել մարդ, ով կկարողանա այդքան ոլորտներից գլուխ հանել։ Իհարկե, նման դեպքերում որպես հակափաստարկ բերվում է այն, թե պարտադիր չէ նախարարը մասնագետ կամ ամենագետ լինի, կարևորը լավ մենեջեր լինի, բայց ես համաձայն չեմ այս տեսակետի հետ։ Ներկա իրավիճակում Հայաստանում շատ կարևոր է, որ նախարարը շատ խորությամբ իմանա ոլորտը, որովհետև մենք այն երկիրը չենք, որտեղ խնդիրները շատ թեթև են, և նախարարն ընդամենը պետք է կառավարչական ֆունկցիաներ իրականացնի։ Եթե նախարարը խորությամբ չի տիրապետում ոլորտին, ապա Հայաստանում շատ հեշտ է լինում նախարարին մանիպուլացնելը, որովհետև գիտեք, որ մեզ մոտ նաև վստահության խնդիր կա։ Եթե նախարարը տվյալ ոլորտի խորը գիտակ չեղավ, ապա շատ հեշտ է լինելու նրան մանիպուլացնելը միջին պաշտոնյաների կողմից, ովքեր այդ ոլորտը շատ խորությամբ գիտեն, տարիներ շարունակ այդտեղ աշխատում են՝ գումարած այն, որ ամեն ոլորտում կան խմբավորումներ, ամեն խմբավորում իր շահն է առաջ տանելու։ Եվ եթե նախարարը դրանք չիմանա, շատ բարդ իրավիճակում է հայտնվելու։ Այսինքն՝ գլխավոր խնդիրը լինելու է այն, որ դժվար է լինելու գտնել մեկ մարդ, ով կկարողանա Հայաստանի նման խորքային խնդիրներ ունեցող երկրում կառավարել։ Մյուս խնդիրն այն է, որ այս պահի դրությամբ հիմնական քննադատությունները այն ուղղությամբ են, որ չկա մշակութային քաղաքականություն, չկա կրթության զարգացման պետական ծրագիր, ռազմավարություն, չկան չափորոշիչներ։ Եվ եթե մենք այդ առանձին ոլորտներում դեռևս այս հարցերը չենք լուծել, այսինքն՝ դեռևս մշակույթի ոլորտի մարդիկ չեն հստակեցրել իրենց քաղաքականությունը, կրթության ոլորտի մարդիկ չգիտեն իրենց զարգացման  տեսլականը, բերել միավորել իրար՝ բավական  խառնաշփոթ է ստեղծելու։

– Արդյոք որևէ հիմնավորում լսե՞լ եք, թե ինչու են այսքան նախարարություն միացնում իրար։

– Ոչ, չեմ լսել։ Ինձ դուր եկավ, որ երեկ վարչապետի պաշտոնակատարն ասաց, որ այս ամենն արվում է ոչ թե փող խնայելու համար, այլ արդյունավետությունը բարձրացնելու։ Սա շատ կառուցողական թեզ է, և փորձում է քննարկումը տանել այն ուղղությամբ, որ սրա նպատակը գումար խնայելը չէ, այլ այն, որ ավելի լավ աշխատեն այս նախարարությունները։ Բայց չեն բերվում փաստարկներ, թե մենք ինչ հիմքի վրա ենք այսպես մտածում, որ եթե մշակույթն ու կրթությունը առանձին վատ էին աշխատում, ինչ հրաշք է լինելու, որ միացնելուց հետո հանկարծ սկսելու են լավ աշխատել։ Իմ կարծիքով՝ նույն աշխատակազմն է մնալու։ Այդ ի՞նչ է լինելու, որ լավ են աշխատելու։ Նաև փաստարկ է բերվել իմ կողմից շատ հարգված Վարազդատ Կարապետյանի կողմից, որ պետական հիմնարկներում մարդիկ գործ չեն անում, թաքնվում են, ինչի հետ ես լիովին համաձայն եմ։ Բայց հիմա ի՞նչ երաշխիք, որ 120-հոգանոց նախարարությունը, երբ դառնա 300 կամ 200-հոգանոց, թաքնվողները կպակասեն։ Մեծ նախարարությունում ավելի հեշտ կլինի թաքնվելը, որովհետև նախարարը չի հասցնի բոլորին հետևել, իսկ մենք գիտենք, որ Հայաստանը մի երկիր է, որտեղ ոլորտի առաջին դեմքից շատ բան է կախված։ Ես դեռ սպասում եմ, որ բոլոր փաստարկները բերվեն։ Ես իհարկե շատ լավ գիտեմ, որ կրթությունը և մշակույթը, երիտասարդությունը, նաև որոշ առումով սպորտն իրար հետ կապված են, բայց ես նաև գիտեմ, որ այս երկու ոլորտները համակարգված կառավարելու համար մենք դեռ շատ ճանապարհ պիտի անցնենք։ Պետք է հասնենք ինչ-որ մի կետի, նոր դրանից հետո միավորումը կտա ցանկալի արդյունք, բայց այս պահին իրենց շատ դժվար է լինելու այս ոլորտները համակարգել։ Այս պահին մշակութային քաղաքականությունը, կրթության քաղաքականությունը և սպորտի քաղաքականությունն իրարից բավականին տարբեր տրամաբանություն են պահանջում, իրարից տարբեր խնդիրներ ունեն, և կարծում եմ՝ այս պահին ճիշտ կլիներ այն թողնել առանձին։ Եվ հետո՝ եթե ինչ-որ մի բան վատ է աշխատում, լուծումը միացնելը կամ փակելը չէ, պետք է փորձել եղածը լավ աշխատեցնել, և եթե չստացվի, ասել՝ մենք այս-այս քայլերն արեցինք, հասկացանք, որ այս-այս բաները չաշխատեցին, և հասկացանք, որ լուծումը միավորումն է։ Օրինակ՝ իրենք ինչ փաստարկ են բերելու, որ միավորումը լավագույն լուծումն է, և գոյություն ունեցող խնդիրները կարգավորվելու են։ Պետք է բերվեն այդ փաստարկները, և միգուցե մենք էլ ընդունենք։ Ես չեմ ասում, որ իմ տեսակետը 100 տոկոսանոց ճշմարտություն է, ես ուզում եմ լսել բովանդակային փաստարկներ։

– Արդյոք մինչև այս նախագիծը մշակելն այն դրվե՞լ է քննարկման մասնագետների հետ։ Դուք, օրինակ, տեղյա՞կ էիք այս նախագծից։

– Տարբեր անորոշ հայտարարություններ եղել են, որ օպտիմալացվելու է, որ աշխատողները շատ են և այլն, բայց, բնականաբար, բոլորս էլ իմացել ենք լրատվամիջոցներից։ Եվ այո, ձեզ հետ համաձայն եմ, որ այս հարցերը պետք է ոչ միայն քննարկել կառավարման մասնագետների հետ, ոչ միայն ֆինանսիստների հետ, այլ նաև պետք է քննարկել տվյալ ոլորտի մասնագետների հետ, այսինքն՝ պետք է հրավիրել կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության ոլորտի մասնագետներին և ասել՝ այ, ձեր ոլորտում ինչ խնդիներ կան այսօր, և եթե հանկարծ միացնենք, արդյոք այդ խնդիրների լուծմանը կնպաստե՞նք, թե՞ կխոչընդոտենք։  Կառավարման և ֆինանսական ոլորտի մասնագետները միշտ էլ ավելի գնում են կրճատումների և օպտիմալացումների տարբերակով։ Կրթությունը և մշակույթը միշտ չէ, որ այս ֆինանսատնտեսական տրամաբանությանը ենթարկվում են։ Իսկ եթե այն տեսանկյունից նայենք, թե որքան մեծ է կրթության համակարգը, ինչքան մարդ է աշխատում, ինչքան երեխա կա, ինչքան ընտանիք է առնչվում այդ համակարգին։ Ինչու ենք մենք Հայաստանի ամենամեծ համակարգը, որն արդեն իսկ ծանրաբեռնված է, հանրային լուրջ դժգոհություններ կան այդ համակարգից, մի հատ էլ այս վիճակում այդ նախարարությունը խոշորացնում. դա նույնն է, որ ծանրամարտիկը 100 կգ ծանրաձողը չի կարողանում բարձրացնել, մենք 120 կգ-անոցը տանք փորձի։ Ես իսկապես կարոտ եմ խորքային քննարկումների։ Արդեն 7-8 ամիս է՝ հեղափոխություն է տեղ ունեցել, ոչ մի լուրջ խորքային քննարկում չի արվել որևէ հարցի շուրջ։ Չկա խնդիրների դիագնոստիկա.  նախ՝ այս ամենը պետք է որոշենք, հետո նոր մտածենք այդ խնդիրները լուծելու համար ինչ քայլեր անել։ Այն, ինչ հիմա արվում է, շատ էմոցիոնալ է։ Նրանք, ովքեր ոգևորվել են այս միավորումից, իրենք հիմնականում էմոցիոնալ բաներ են ասում, որ լավ չեն աշխատել, ուռճացված է եղել համակարգը, իրենց պետք է կրճատել։ Մեզ պետք են ավելի ռացիոնալ, խորքային քննարկումներ։

– Եթե, այնուամենայնիվ, այս բոլոր նախարարությունները միավորվեն, ի՞նչ վտանգներ կան։

– Վտանգը կլինի այն, որ սա կլինի հերթական քայլը նախորդ կառավարությունների կողմից իրականացված, որ կրթությունը և մշակույթը էլի լուսանցք կմղվեն՝ որպես փող չբերող, միայն փող ուզող ոլորտներ, իրենց միացնում են որպես փող չբերող ոլորտներ և յոլա գնալու մեխանիզմի տակ են դնում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում