News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Համացանցային առեւտրի ոլորտում չինական առաջատար Alibaba Group-ը հայտարարել է Չինաստանի խոշորագույն ինտեգրալ համակարգերի մշակմամբ զբաղվող C-Sky Microsystems ընկերության ձեռքբերման մասին, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:
Ընկերության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ այս գործարքը կարեւոր քայլ է սեփական չիպերի արտադրության ճանապարհին: Գործարքի արժեքի մասին ընկերությունը տեղեկություններ չի հայտնում:

«Գործարքը կնպաստի գիտահետազոտական մշակումների ոլորտում երկու ընկերությունների ջանքերի միավորմանը, հատկապես՝ կարեւորագույն տեխնոլոգիաների զարգացման ոլորոտում Չինաստանի անկախության քաղաքականության իրականացմանը շրջանակներում»,- նշել է Ալիբաբայի տեխնիկական տնօրեն Չժան Ցզյանֆենը:

«Սա նաեւ մեծ քայլ կդառնա Alibaba-ի կողմից ինտեգրալ համակարգերի ստեղծման ճանապարհին»,- հավելել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ