Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

ԱՄՆ ԿԲ-ի կողմից տոկոսադրույքները բարձրացնելուց հետո Թուրքիան հայտնվել է տնտեսապես ամենախոցելի երկրների շարքում

ԱՄՆ ԿԲ-ի կողմից տոկոսադրույքները բարձրացնելուց հետո Թուրքիան հայտնվել է 
տնտեսապես ամենախոցելի երկրների շարքում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Bloomberg Economics»-ի ուսումնասիրության համաձայն՝ 2021թ. մարտ ամսին ԱՄՆ կենտրոնական բանկի կողմից գնաճի նկատմամբ տոկոսադրույքների բարձրացումից հետո Թուրքիան հայտնվել է տնտեսապես ամենախոցելի երկրների շարքում:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական birgun.net-ը:

Bloomberg Economics-ի ուսումնասիրության համաձայն՝ ԱՄՆ ԿԲ կողմից տոկոսադրույքների բարձրացումից հետո ամենախոցելի տնտեսությամբ երկրների ցանկը գլխավորում է Արգենտինան, երկրորդ տեղով հաջորդում է Թուրքիան, իսկ այնուհետև Հարավային Աֆրիկան, Կոլումբիան, Եգիպտոսը և Բրազիլիան::

Այն երկրները, որտեղ էներգիայի արտահանումը կարևոր տեղ է զբաղեցնում տնտեսության մեջ, ինչպիսիք են Ռուսաստանը և Սաուդյան Արաբիան ամենաքիչ խոցելի երկրներից են:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]