211652_close_icon
views-count2291 դիտում article-date 23:40 15-04-2019

Հետախուզվողը օպերատիվ խմբի ուղեկցությամբ տեղափոխվեց Հայաստան

Ապրիլի 13-ին, ժամը 03.55-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ օպերատիվ խմբի ուղեկցությամբ Վիեննա-Երևան չվերթի ինքնաթիռով Հայաստան է տեղափոխվել 45-ամյա Գուրգեն Դ.-ն, որը 2014թ. հոկտեմբերի 29-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) 1-ին մասի և 268 հոդվածի (թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) 1-ին մասի մեղադրանքներով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր