Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Սասուն Միքայելյանը՝ նոր «Մանվելի» դերում, կամ՝ մարտահրավեր վարչապետին

«ԱԱԾ պետը իմ ընկերն է, իմ ընկերն էլ մնալու է»,-լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԵԿՄ նախագահ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հեռակա բանավեճին։ Անդրադառնալով Լոս Անջելեսում Փաշինյանի հայտարարությանը, թե Արթուր Վանեցյանի նման հայտարարություն անողի ուսադիրները պետք է նետել աղբամանը, Սասուն Միքայելյանն ասել է .«Ոչ մեկ իրավունք չունի ասի, ես էլ եմ ուսադիր կրել, նման բան ոչ մեկ իրավունք չունի ասի»։

Սասուն Միքայելյանի արտահայտություններն իրապես տարակուսելի են առնվազն քաղաքական, բարոյական հարթության վրա։

Միքայելյանը քաղաքական թիմի անդամ է ու փաստացի իրեն դիրքավորում է վարչապետի ընդդիմախոսների ճամբարում՝ պաշտպանելով մի գեներալի, որն իրեն պահել է պուտչիստի, խռովարարի նման՝ գետնին հավասարեցնելով սպայի պատիվը։

Վանեցյանի ամոթալի պահվածքը, Սասուն Միքայելյանի հարցազրույցը ֆունդամենտալ ապացուցում են, որ Նիկոլ Փաշինյանն անցած մեկուկես տարում իրապես ձախողել է կադրային քաղաքականությունը, ու վեթինգը պետք է սկսվի հենց իշխանության թիմից՝ հեղափոխությունն ու նրա օրակարգը փրկելով պատահական մարդկանցից, ովքեր չեն հասկացել անցած տարվա իրադարձությունների իմաստը, ընթացիկ զարգացումների տրամաբանությունը, մեծ իմաստով՝ պետականության ու նրա օրակարգի նշանակությունը։

Սակայն գլոբալ հարթությունից վերադառնանք Սասուն Միքայելյանի հարցազրույցին, որը քաղաքական դասալքության դասական օրինակ է։

Արտաքուստ Միքայելյանը տեղավորվել է «սպայի պատվի» թրենդի մեջ՝ զորակցելով համազգեստավոր մեկին, սակայն ԵԿՄ նախագահն, ըստ էության, հակադրվել է հեղափոխության արժեքներին, ու այստեղ խնդիրն ամենևին էլ Նիկոլ Փաշինյանին դավաճանելը կամ Արթուր Վանեցյանին զորակցելը չէ։ Սասուն Միքայելյանը պաշտպանում է նոր «Մանվել» դառնալու իր իրավունքը, քրեաօլիգարխիկ հաճույքներ վայելելու ինդուլգենցիան՝ համերաշխվելով Սերժ Սարգսյանի «տան տղա», Էրեբունու կրիմինալների ընկեր ու Միքայել Մինասյանի ծառայություններից օգտվող Արթուր Վանեցյանին։

Ամոթ է, երբ Արցախյան պատերազմի լեգենդար հրամանատարը զորակցում է մեկին, որի համար պետությունն ասոցացվում է պաշտոնի հետ, որը հակադրվում է հանրային կամքին, տասնյակ հազարավոր մարդկանց, որոնք անցած տարի փողոցներում մերժել են հնին վերադառնալու որևէ հնարավորություն։

Եթե Նիկոլ Փաշինյանը պետք է «կանգ առնի», ապա միայն կադրային քաղաքականության հարցում, որպեսզի տզրուկի նման իր վարկանիշի վրա նստած մարդիկ չփորձեն վերականգնել հին բարքերը, «չեկիստական» համակարգը, «մաուզերիստական» իրականությունը։ Հեղափոխությունը, Նիկոլ Փաշինյանը սկսել են հարվածներ ստանալ ներսից, ավելի ստույգ՝ հնից նոր համակարգում ներդրված ականների կողմից։

Այլընտրանք չունենք, բոլորս պետք է կանգնենք մեր բաժին խրամատում՝ վարչապետի կողքին։ Պետականության գաղափարն այլընտրանք չի թողնում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում