Կոչ եմ անում մեր բոլոր հայրենակիցներին առանձնակի ուշադիր լինել այս խմբի մեր հայրենակիցների նկատմամբ․ վարչապետ

Վերջին տվյալների թարմացումը հետեւյալն է. այս պահին կա 482 հաստատված դեպք, որից 58-ը վերջին 1 օրվա ընթացքում։ Այս մասին կառավարության արտահերթ նիստի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: 

«58 դեպքերից 25-ն ի սկզբանե եղել են կարանտինում՝ մեր հատուկ պահման վայրերում, այսինքն՝ շփման շրջանակ չեն ունցել, ինչը համաճարակաբանական տեսանկյունից լավ է։ 31 հոգին, որոնց մեջ կան նաեւ բուժաշխատողներ, այնպիսի անձինք են, որոնք ի սկզբանե կասկածելի գոտում են եղել, եւ միայն 2-ն են, որ նոր՝ բերովի դեպքեր են արտերկրից, որոնց շփման շրջանակը պարզվում է»,- ասաց Թորոսյանը՝ հավելելով, որ այս պահին կան 14 ծանր եւ 1 ծայրահեղ ծանր վիճակում գտնվող անձինք, սակայն, նրա խոսքով, հավանաբար ծայրահեղ ծանրը ծանր վիճակի կգա»,- նշեց Թորոսյանը: Նա հավելեց, որ 58 դեպքերից մեկը գրանցվել է բանակում։ 

Վարչապետը հետաքրքրվեց, թե արդյոք այդ 14 հիվանդների հետ կապված կանխատեսում կարող են անել, թե ինչ վիճակի կհասնեն, Թորոսյանը պատասխանեց. «Իհարկե, որոշակի կանխատեսումներ կարող ենք անել. նման վիճակագրություն կա համաշխարհային, որ եթե պացիենտը ինտենսիվ թերապիա է անցնում ռեանիմացիայում, ապա հիմնականում 50 տոկոսն անցնում է ինտուբացիայի։ Այդ ինտուբացիայի փուլն արդեն շատ ծանր փուլ է լինում, սակայն մեր թվերը փոքր են, եւ կանխատեսում անել մեր թվերի վրա, սխալ է։ Ամեն կոնկրետ պացիենտի քրոնիկական հիվանդություններն են ի վերջո որոշում ելքը»։

Թորոսյանն ասաց, որ ինտենսիվ թերապիայի փուլում գտնվող պացիենտները, բացի մեկից, որն ուշ է դիմել, խրոնիկական հիվանդություններ ունեն»։

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ շաբաթ օրը կորոնավիրուսից մահացած 2 քաղաքացիների դեպքին. «Ցավոք, շաբաթ օրը 2 մահվան դեպք ունեցանք։ Ես ուզում եմ ցավակցել հարազատներին մահվան կապակցությամբ եւ ուզում եմ ասել, որ 2 պացիենտն էլ ունեցել են շատ ծանր խրոնիկական հիվանդություններ։ Նրանցից մեկն ունեցել է սրտի իշեմիկ հիվանդություն՝ զարկերակային ճնշում, երկրորդն ունեցել է էլի սրտի իշեմիկ հիվանդություն, զարկերակային հիպերտոնիա՝ սրտամկանի ինֆարկտից եւ ինսուլտից հետո առաջացած հետեւանքներ։ Հատկապես այս կարգի քաղաքացիների նկատմամբ առանձնակի ուշադրություն է պետք, որովհետեւ նրանք մեծ ռիսկի դաշտում են հայտնվում։ Կոչ եմ անում մեր բոլոր հայրենակիցներին առանձնակի ուշադիր լինել այս խմբի մեր հայրենակիցների նկատմամբ»։

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն էլ իր հերթին ասաց. «Մեկուսացումից եւ ինքնամեկուսացումից տասնյակ զինծառայողներ վերադառնում են ծառայության վերստուգումից հետո, այսինքն՝ մենք խնդիրներ չունենք»։

Վարչապետն Արսեն Թորոսյանից հետաքրքրվեց, թե քանի անձ է մեկուսացումից դուրս եկել, ի պատասխան՝ նախարարն ասաց, որ 250-ին մոտ։

Թորոսյանն ասաց, որ բուժված 30 պացիենտ կա, եւ մոտ օրերս դրանց թիվը կավելանա, քանի որ 14-օրյա ժամկետը լրանում է։

Տպել
1573 դիտում

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց