Մոուրինյոն կգլխավորի «Ռոման»

Մոուրինյոն կգլխավորի «Ռոման»

PanARMENIAN.Net - Իտալական «Ռոմա» ակումբը, որի կազմում է հանդես գալիս նաև Հենրիխ Մխիթարյանը, կգլխավորի պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյոն։ Այդ մասին հայտնել է ակումբի մամուլի ծառայությունը։

Մոուրինյոյի պայմանագիրը կնքվել է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։ Նա կգլխավորի թիմը հաջորդ խաղաշրջանից։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Ռոմայի» գործող գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան խաղաշրջանի ավարտից հետո կհեռանա պաշտոնից։

Մոուրինյոն եղել է այնպիսի թիմերի մարզիչը, ինչպիսիք են «Մանչեսթեր Յունայթեդը», «Չելսին», «Ռեալը», «Ինտերը», «Պորտուն», «Ունիան Լեյրիան» և «Բենֆիկան», վերջին ակումբը անգլիական «Տոտենհեմ Հոթսփուրն» էր։

Հենրիխ Մխիթարյանը խաղում էր «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում, երբ թիմի գլխավոր մարզիչը Մոուրինյոն էր։ Նրանց միջև կոնֆլիկտ տեղի ունեցավ։ Նրաք գժտվեցին 2017-ի նոյեմբերին՝ «Բրայթոնի» դեմ խաղի տեսագրության վերլուծության ժամանակ։ Գլխավոր մարզիչն ասաց, որ Մխիթարյանը բավարար չի աշխատել պաշտպանությունում, փոխրաինման դուրս գալով, և մի քանի տակտիկական և տեխնիկական սխալ է թույլ տվել։ Մխիթարյանը այդ դիտողություններն անարդար համարեց և պատասխանեց մարզչին։ Այդ օրվանից Մխիթարյանը ոչ միայն խաղադաշտ դուրս չեկավ, այլ նույնիսկ ոչ մի անգամ չհայտագրվեց։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---