Խաչիկյան Վազգենն իմ ընկերն է, և իմ ընկերն է լինելու։ Այդ մասին այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Վազգեն Խաչիկյանի ազատ արձակմանը:
«Վազգեն Խաչիկյանը ներման դիմում է գրել եւ օրենքով սահմանված կարգով նախագահը նրան ներում է շնորհել։ Նա հինգ տարի անցկացրել է ազատազրկման վայրերում եւ այսօր վեադաձրել է ընտանիք»,- ասել է Շարմազանովը եւ հավելել. «Ես չեմ հասկանում այն աժիոտաժը, որ կա։ Առաջին եւ վերջին դեպքը չէ, որ նախագահը ներման հրամանագիր է ստորագրում»։