ՄԻՊ-ի պաշտոնում կառաջադրվի Քրիստինե Գրիգորյանը17 դեկտեմբերի 2021 - 16:57 AMT PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում կառաջադրվի Քրիստինե Գրիգորյանը։ Նրա թեկնածությունը և Ազգային ժողովին այդ պաշտոնում թեկնածու առաջարկելու վերաբերյալ հարցերն արժանացել են ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի հավանությանը: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վլադիմիր Վարդանյանը ներկայացրել է թեկնածուի կենսագրական տվյալները՝ նշելով, որ նա ունի երկար տարիների մասնագիտական փորձառություն հատկապես այն ոլորտներում, որոնք վերաբերում են օմբուդսմենի ինստիտուտի գործունեությանը, տեղեկացնում է Shantnews.am-ը։ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը նշել է, որ ըստ Սահմանադրության՝ ՄԻՊ թեկնածու կարող է լինել հասարակության մեջ բարձր հեղինակություն վայելող անձը և հարցրել է, թե ինչպե՞ս է որոշվել, որ այդ անձը հենց Քրիստիննե Գրիգորյանն է: Արձագանքելով Արեգնազ Մանուկյանին՝ Վլադիմիր Վարդանյանն ընդգծել է, որ հեղինակություն ունենալը չափանիշ է, որի գնահատականն ընտրության միջոցով կտա Ազգային ժողովը: Գրիգորյանը, շնորհակալություն հայտնելով իր թեկնածությունն առաջադրելու համար, նշել է, որ ՀՀ-ում ՄԻՊ ինստիտուտը զարգացման տպավորիչ ճանապարհ է անցել և այսօր կայացած հաստատություններից է: Թեկնածուի խոսքով՝ այդ ինստիտուտի կայացման գործում իրենց անուրանալի ավանդն են ունեցել նախկին օմբուդսմեններ Լարիսա Ալավերդյանը, Արմեն Հարությունյանը, Կարեն Անդրեասյանը ու այժմ պաշտոնավարող ՄԻՊ Արման Թաթոյանը: Գրիգորյանի կարծիքով՝ անվտանգային հարցերում անհրաժեշտ է ուժեղացնել մարդու իրավունքների ապահովման հիմնարար սկզբունքը՝ հետևողականորեն առաջ մղելով սահմանամերձ գոտու ստեղծման ու խաղաղ բնակչության բնականոն կյանքի վերականգնման ու պահպանման գաղափարները: Գործող ՄԻՊ Արման Թաթոյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2022թ․ փետրվարին։ Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Ապրիլի 28–ին մայրաքաղաքում փակ փողոցներ կլինեն․ «Երևանի մարաթոնն» է Նախատեսվում է, որ միջոցառմանը կմասնակցի մոտ 2000 վազորդ Ըստ ԱԺԲ–ի՝ իրենց անդամներին բռնության են ենթարկել․ 96 բերման ենթարկված կա Նա ասել է, որ որ ոստիկանության բաժանմունքներում իրենց անդամները «ծեծի են ենթարկվել», կան տուժածներ Լեմկինի ինստիտուտի տնօրեն․ Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ Նրա հոդվածը հրապարակվել է Newsweek պարբերականում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի համատեքստում Ալիև․ Հայաստանի հետ պետսահմանի մոտ 10-12 կմ–ն արդեն կարելի է սահմանազատված համարել Նա նաև խոսել է հայկական կողմի հետ կանոնավոր շփումների մասին |